Բելգիա
ՄԵՐ ԳՅՈՒՂԸ
67 րոպե
2022

Սինոփսիս
90-ականների սկզբին Արցախում համագյուղացի կամավորները, ի նշան դիմադրության, որոշել են զենք վերցնել ձեռքը՝ իրենց հողն ազատագրելու համար։ Նրանցից յուրաքանչյուրն առանձին-առանձին հյուսում է իրենց համատեղ պատմությունը։ Այս գյուղի առօրյայում դեռ զգացվում է պատերազմի լուռ ներկայությունը։ Իսկ հետո՝ երեք տասնամյակ անց, պատմությունը կրկնվում է։ Նորից պատերազմ է բռնկվում:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Ժուլիեն Կոնտրո, Պոլին Պիրիս-Նուրի
Ռեժիսոր՝ Կոմս Շահբազյան
Սցենարի հեղինակ՝ Կոմս Շահբազյան
Օպերատոր՝ Կոմս Շահբազյան
Հնչյունային ձևավորողներ՝ Ժաուեն Լը Ֆյուր, Պոլին Պիրիս-Նուրի, Էմանյուել դը Բուասյո
Մոնտաժող՝ Պոլին Պիրիս-Նուրի
Արտադրությունը՝ Matière Première

Կոմս Շահբազյան
Կոմս Շահբազյանն ապրում և աշխատում է Բրյուսելում։ 2000-ին Նյու Յորքում ինքնուս Կոմսը երկու կարճամետրաժ խաղարկային ֆիլմ է նկարահանել՝ «Անվերնագիրը» և «Y. U. L»-ը։ Վերջինս 2002-ին ցուցադրվել է Վենետիկի ՄԿՓ-ում։ Շահբազյանի «Այստեղ` ներքևում» վավերագրական ֆիլմը նկարահանվել է Երևանում և ներկայացվել տարբեր փառատոներում, որոնց թվում են Cinéma du Réel-ը և Visions du Réel-ը։ «Ռիթմ և ընդմիջումներ» ֆիլմը, որ կյանքի է կոչվել Բեռլինում, 2017-ին ներկայացվել է Մոնրեալի արվեստի ֆիլմերի ՄՓ-ում (FIFA)։ «Մեր գյուղի» նկարահանումները կատարվել են Արցախում. սա Կոմս Շահբազյանի նոր աշխատանքն է։

Ֆիլմացանկ
Շարունակելի (կ/մ, 2001), Անվերնագիր (կ/մ, 2002), Y. U. L. (կ/մ, 2002), Այստեղ` ներքևում (2010), Ռիթմ և ընդմիջումներ (2016), Մեր գյուղը (2022):


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ