2020–ի սեպտեմբերի 27-ին Թուրքիայի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բացահայտ աջակցությամբ ադրբեջանական ուժերը լայնածավալ ռազմական հարձակում սկսեցին Արցախի Հանրապետության դեմ: Հայաստանի Հանրապետության հազարավոր քաղաքացիներ կամավորագրվեցին պաշտպանելու Արցախի Հանրապետության 150,000 բնակիչների՝ իրենց հայկական հայրենիքում ապրելու իրավունքը: Ֆիլմը ստեղծվել է 2020–ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրից հետո և փաստագրում է կամավորական դասակի երկու հերթափոխով Հայաստանի նորաստեղծ պետական սահմանի մի հատվածի պաշտպանությունը:
Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Գագիկ Ղազարէ, Կարէն Բաղինեան
Ռեժիսոր՝ Գագիկ Ղազարէ
Սցենարի հեղինակ՝ Գագիկ Ղազարէ
Օպերատորներ՝ Գագիկ Ղազարէ, Գուրգեն Գասպարյան, Դավիթ Վարդանյան, Լևոն Բիչախչյան
Կոմպոզիտոր՝ Արմեն Մանդակունյան
Հնչյունային ձևավորող՝ Սոնյա Կոլչակ
Մոնտաժող՝ Գագիկ Ղազարէ
Նկարահանվել են Անուշավան Եգանյանը, Աշոտ Ավագյանը, Արամ Համբարձումյանը, Արմեն Ավալյանը, Գագիկ Ղազարէն, Գուրգեն Գասպարյանը, Գևորգ Բունիաթյանը, Գևորգ Գրիգորյան Էջմիածինցին, Գևորգ Գրիգորյան Էրէվանցին, Դավիթ Վարդանյանը, Թաթուլ Կարապետյանը, Լևոն Բիչախչյանը, Հովհաննես Սարյանը, Հրաչ Մուրադյանը, Մհեր Շահվերդյանը, Շահեն Սարգսյանը, Սարգիս Մարապանյանը, Սերյոժա Խառատյանը, Սմբատ Ասատրյանը, Սմբատ Հակոբյանը, Տիգրան Հովհաննիսյանը, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ կամավորներ:
Արտադրությունը՝ «Արվեստի բաց հարթակ» ՀԿ, Բաղինյան արտ վիդեո ստուդիա