Ճապոնիա/Գերմանիա
ՉՔՆԱՂ ՕՐԵՐ
123 րոպե
2023

Սինոփսիս
Հիրայաման ապրում է Տոկիոյում, զուգարաններ է մաքրում և կարծես լիովին գոհ է իր պարզ կյանքից։ Խիստ կանոնակարգված առօրյայից բացի, նա սիրում է երաժշտություն լսել և գրքեր կարդալ։ Սիրում է նաև ծառեր և լուսանկարում է դրանք։ Մի շարք անսպասելի հանդիպումների միջոցով աստիճանաբար ավելի շատ մանրամասներ են երևան գալիս նրա անցյալի մասին։ Շատ հուզիչ և բանաստեղծական խորհրդածություն շրջակա առօրյա աշխարհում գեղեցիկը տեսնելու մասին։

Մրցանակներ
Լավագույն դերասան, Էկումենիկ ժյուրիի մրցանակ, Կաննի ՄԿՓ, 2023

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Վիմ Վենդերս, Տակումա Տակասակի, Կոջի Յանաի
Ռեժիսոր՝ Վիմ Վենդերս
Սցենարի հեղինակներ՝ Վիմ Վենդերս, Տակումա Տակասակի
Օպերատոր՝ Ֆրանց Լուստիգ
Նկարիչ՝ Տովակո Կուվաջիմա
Հնչյունային ձևավորողներ՝ Ֆրանկ Քրուզե, Մաթիաս Լեմփերթ, Ռին Տակադա
Մոնտաժող՝ Թոնի Ֆրոշհամեր
Նկարահանվել են․ Կոջի Յակուշո, Տոկիո Եմոտո, Յումի Ասյո, Արիսա Նականո, Սայուրի Իշիկավա
Արտադրությունը՝ Wenders Images, Master Mind

Վիմ Վենդերս
Գերմանացի կինոռեժիսոր, դրամատուրգ, սցենարիստ և լուսանկարիչ, նոր գերմանական կինոյի խոշոր դեմքերից: Ի թիվս բազմաթիվ պատիվների՝ երեք անգամ «լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգով «Օսկար»-ի է ներկայացվել հետևյալ գործերի համար. ««Բուենա Վիստա» ակումբը» (1999)՝ Կուբայի երաժշտական մշակույթի, «Պինա» (2011)՝ ժամանակակից պարուսույց Պինա Բաուշի և «Երկրի աղը»՝ (2014) բրազիլացի լուսանկարիչ Սեբաստիան Սալգադուի մասին: Վենդերսի ամենավաղ մրցանակներից է որպես լավագույն ռեժիսորի Բրիտանական կինոակադեմիայի շնորհած մրցանակը «Փարիզ, Թեքսաս» ֆիլմի (1984) համար, որը 1984-ին արժանացել է նաև Կաննի ՄԿՓ-ի «Ոսկե արմավենու ճյուղին»: Նրա հետագա շատ ֆիլմեր ևս ճանաչվել են Կաննի ԿՓ-ում, այդ թվում՝ «Ցանկության թևերը» (1987, մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար): 1996-ից Վենդերսը Բեռլինում գործող Եվրոպական կինոակադեմիայի նախագահն է: Կինոռեժիսուրայից բացի, ակտիվորեն զբաղվում է լուսանկարչությամբ՝ մեծ մասամբ նկարելով ամայի բնապատկերներ: Հեղինակային կինոյի ռեժիսոր է համարվում:

Ֆիլմացանկ
Գործողության վայրեր (կ/մ, 1967), Նույն խաղացողը նորից է կրակում (կ/մ, 1968), Վիկտոր I (կ/մ, 1968), Կինոշրխկան (կ/մ, 1968), Վերադարձ արծաթե քաղաք (կ/մ, 1969), Ոստիկանական ֆիլմ (կ/մ, 1969), Ալաբամա (կ/մ, 1969), Երեք ամերիկյան սկավառակ (կ/մ, 1969), Քասպար Հաուզեր (1969), Ամառը քաղաքում (1970), Դարպասապահի վախը 11-մետրանոցի ժամանակ (1972), Ալ տառը (1973), Ալիսը քաղաքներում (1974), Կեղծ շարժում (1975), Ժամանակի ընթացքում (1976), Ամերիկացի բարեկամը (1977), Կայծակ ջրի վրա (վավ., 1980.), Հեմեթ (1982), Սենյակ 666 (վավ., 1982), Հակառակ հեռանկար (կ/մ, վավ, 1982), Իրերի վիճակը (1982), Վավերադրամա (վավ, 1984), Փարիզ, Թեքսաս (1984), Տոկիո-գա (վավ, 1985), Ցանկության թևերը (1987), Նոթեր հագուստի և քաղաքների մասին (վավ., 1989), Red Hot + Blue (կ/մ, 1990), Մինչև աշխարհի վերջը (1991), Արիշա. արջը և քարե օղակը (կ/մ, 1992), Talking Heads: Sax and Violins (կ/մ, 1992), Այսքան հեռու, այսքան մոտ (1993), U2: Stay (կ/մ, 1993), Լիսաբոնյան պատմություն (1994), Ամպերից այն կողմ (համառեժ.՝ Միքելանջելո Անտոնիոնի, 1995), Սկլադանովսկի եղբայրները (1995), Լյումիեր և ընկերություն (նովել, 1995), Բռնության վերջը (1997), Ուիլի Նելսոնը «Տեատրո»-ում (վավ., 1998), «Բուենա Վիստա» ակումբը (վավ., 1999), «Միլիոն դոլար» հյուրանոցը (2000), Առավոտ աշխարհում ամենուր (հ/ֆ, կ/մ, 2000), U2: The Ground Beneath Her Feet ( կ/մ, 2000), Ներբող Քյոլնին. ռոքնռոլային ֆիլմ (վավ., 2002), Տասը րոպեով ավելի մեծ. շեփորը (նովել, 2002), Մարդու հոգին (վավ., 2003), Ճանապարհի մյուս կողմը (կ/մ, 2003), Առատության երկիր (2004), Մտեք առանց դուռը ծեծելու (2005), Անտեսանելիները («Անտեսանելի հանցանքներ» նովելը, 2007), Ամեն մեկն իր կինոն ունի («Պատերազմ խաղաղության ժամանակ» նովելը, 2007), Նկարահանում Պալերմոյում (2008), 8 («Մարդը` մարդուն» նովելը, 2008), Թռիչքը (կ/մ, 2010), Եթե շենքերը խոսել իմանային (կ/մ, վավ., 2010), Պինա (վավ., 2011), Անտեսանելի աշխարհ (2012), Մշակույթի տաճարներ (վավ., 2014), Երկրի աղը (վավ., 2014), Ամեն ինչ լավ կլինի (2015), Արանխուեսի հիանալի օրերը (2016), Խորասուզում (2017), Պապ Ֆրանցիսկ. իր խոսքի տեր մարդը (վավ., 2018), Երկու- երեք բան, որ գիտեմ Էդուարդ Հոփերի մասին (կ/մ, 2020), Համատեղ ապագա (կ/մ, 2021), Անսելմ (վավ., 2023), Չքնաղ օրեր (2023):


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ