Բելգիա/Լյուքսեմբուրգ/Իտալիա/Ֆրանսիա
ՄԱՐԱԾ ԱԴԱՄԱՆԴԻ ՑՈԼՔԸ
87 րոպե
2025
July 17th
21:00
Cinema House, H. Malayan Hall
Tickets
Screenings
Յոթանասունի մոտ Ջոնն ապրում է Լազուրե ափի շքեղ հյուրանոցում: Նրան շատ է հետաքրքրում կողքի հարևանը: Վերջինս հիշեցնում է Ջոնին իր ամենախելագար տարիները Ռիվիերայում 1960-ականներին: Այդ ժամանակ նա լրտես էր սրընթաց զարգացող աշխարհում, որը լի էր խոստումներով: Օրերից մի օր այս հարևանը խորհրդավոր կերպով անհետանում է՝ թողնելով Ջոնին իր դևերի հետ երես առ երես. չլինի՞ նախկին հակառակորդներն են վերադառնում՝ նրա հովվերգական աշխարհը խորտակելու։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Պիեռ Ֆուլոն
Ռեժիսորներ՝ Էլեն Կատե, Բրյունո Ֆորզանի
Սցենարի հեղինակներ՝ Էլեն Կատե, Բրյունո Ֆորզանի
Օպերատոր՝ Մանյու Դակոս
Նկարիչ՝ Լորի Կոլսոն
Հնչյունային ձևավորողներ՝ Դան Բրույլանդ, Մաթյո Կոքս
Մոնտաժող՝ Բեռնար Բեետ
Դերերում. Ֆաբիո Տեստի, Յանիկ Ռենիե, Կուն Դե Բաու, Մարիա դի Միդեյրուշ, Թի Մայ Նգույեն, Սելին Կամառա:
Արտադրությունը՝ Kozak Films
Էլեն Կատե (ծնվ. 1976), Բրյունո Ֆորզանի (ծնվ․ 1976)
Էլեն Կատենը ծնվել է Փարիզում, Բրյունո Ֆորզանին՝ Մենտոնում (Ալպ–Մարիտիմ, Ֆրանսիա): Բնակվում են Բրյուսելում և 2000 թվականից միասին են աշխատում։ Սեփական սցենարներով նկարահանած մի քանի կարճամետրաժ ֆիլմեր իրենց ուժերով թողարկելուց հետո 2009-ին հանդես են եկել «Դառը» դեբյուտային լիամետրաժ խաղարկային ֆիլմով։ 2012-ին դրան հետևել է «Մարմնիդ արցունքների տարօրինակ գույնը», ապա նրանք մասնակցել են «Մահվան այբբենարանը» ամերիկյան կինոալմանախի ստեղծմանը։ 2017-ին զույգը նկարահանել է «Թող դիակներն արևից սևանան» ֆիլմը՝ Ժան-Պատրիկ Մանշետի ու Ժան-Պիեռ Բաստիդի համանուն գրքի հիման վրա։

Ֆիլմացանկ
Կատարսիս (կ/մ, 2001), Դեղին ննջասենյակ (կ/մ, 2002), Մեր սիրո ավարտը (կ/մ, 2003), Դեղին հագած տիկնոջ տարօրինակ դիմանկարը (կ/մ, 2004), «Սանտոս Պալաս» (կ/մ 2006), Դառը (2003), Օրգազմ (կ/մ, 2012), Մարմնիդ արցունքների տարօրինակ գույնը (2013), Թող դիակներն արևից սևանան (2017), Մարած ադամանդի ցոլքը (2025)։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ