Բելգիա/Ֆրանսիա
Ռոզետա
95 րոպե
1999

Սինոփսիս
Ռոզետան ամեն օր պայքարում է այն աշխատանքի համար, որը գտնում է, կորցնում, վերագտնում, որն իրենից խլում են, նա հետ է վերցնում՝ անհետանալու վախով, դուրս մնալու ամոթով համակված։ Նա նորմալ կյանք է ուզում՝ բոլորի հետ, նրանց մեջ:

Մրցանակներ
«Ոսկե արմավենու ճյուղ», լավագույն դերասանուհի, Էկումենիկ ժյուրիի հատուկ հիշատակում, Կաննի ՄԿՓ, 1999, Ժոզեֆ Պլատոյի անվան մրցանակներ՝ լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, Box Office մրցանակ, Ֆլանդրիայի ՄԿՓ, Գենտ, Բելգիա, 2000

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր(ներ)` Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն, Միշել Պետեն
Ռեժիսորներ՝ Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Սցենարի հեղինակներ՝ Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Օպերատոր՝ Ալեն Մարկոեն
Նկարիչ՝ Իգոր Գաբրիել
Երաժշտությունը՝ Ժան-Պիեռ Կոկոյի
Հնչյունային ձևավորող՝ Թոմա Գոդեր
Մոնտաժող՝ Մարի-Էլեն Դոզո
Դերերում. Էմիլի Դըքեն, Ֆաբրիցիո Ռոնջոնե, Աննի Եռնո, Օլիվյե Գուրմե
Արտադրությունը՝ Les Films du Fleuve

Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեններ
Դարդեն եղբայրները բելգիացի ռեժիսորների զույգ են: Համատեղ գրում են իրենց ֆիլմերի սցենարները և նկարահանում՝ հանդես գալով նաև որպես պրոդյուսերներ: Դարդենները սկսել են խաղարկային և վավերագրական ֆիլմեր նկարահանել 1970-ականների վերջից, բայց միջազգային ասպարեզում նրանց նկատեցին 1990-ականների կեսին «Խոստումը» ֆիլմի շնորհիվ: Եղբայրների առաջին խոշոր միջազգային մրցանակը Կաննի ՄԿՓ-ի «Ոսկե արմավենու ճյուղն» էր, որը 1999-ին շնորհվեց «Ռոզետա» ֆիլմին: Դրանից հետո Դարդենների բոլոր գործերը ներկայացվել են Կաննի հիմնական մրցութային ծրագրում և հաճախ արժանացել գլխավոր մրցանակներից մեկին:

Ֆիլմացանկ
Սոխակի դայլայլը (վավ., 1978), Երբ Լեոն Մ.-ի նավն առաջին անգամ Մաաս գետը իջավ (կ/մ, վավ., 1979), Պատերազմի ավարտի համար պատերը պետք է փլվեն (վավ., 1980), Ռ.-ն չի պատասխանում (1981), Թռչող համալսարանի դաս (1982), Ջոնաթանն է նայում. Ժան Լուվեի ստեղծագործությունը (վավ., 1983), Վազում է, վազում է աշխարհը (կ/մ, 1987), Կեղծիք (1987), Ես մտածում եմ քո մասին (1992), Խոստումը (1996), Ժիժին, Մոնիկան… և Բիանկան ( վավ., 1997), Ռոզետա (1999), Որդին (2002), Երեխան (2005), Ամեն մեկն իր կինոն ունի («Խավար» նովելը, 2007), Լոռնայի լռությունը (2008), Հեծանիվով տղան (2011), Երկու օր, մի գիշեր (2014), Անծանոթուհին (2016), Երիտսարդ Ահմեդը (2019), Թորին և Լոկիտան (2022):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ