Իսրայել/Բելգիա
«ՍԱԲԱՅԱ» ԿԻՆՈԹԱՏՐՈՆԸ
92 րոպե
2021

Սինոփսիս
Ինը կին՝ արաբ և հրեա, մասնակցում են տեսասեմինարի, որը վարում է երիտասարդ կինոռեժիսոր Ռոնան, որը սովորեցնում է նրանց, թե ինչպես վավերագրեն իրենց կյանքը: Ամեն հում նյութի հետ, որ նկարում են կանայք և մյուսներին ցույց տալիս, խմբի դինամիկան ստիպում է նրանց կասկածի տակ դնել սեփական տեսակետներն ու համոզմունքները և իրար ավելի լավ ճանաչել։

Մրցանակներ
Լավագույն դեբյուտ, իսրայելական լիամետրաժ խաղարկային ֆիլմերի մրցույթ, Երուսաղեմի ԿՓ, 2021, NETPAC-ի մրցանակ, Հատուկ հիշատակում, Վարշավայի ՄԿՓ, 2021, Լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, երկրորդական դերի լավագույն դերասանուհի, Իսրայելական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն, 2022

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Մայա Ֆիշեր, Գալ Գրինսփան, Ռոյ Քուրլանդ
Ռեժիսոր՝ Օրիթ Ֆոքս Ռոթեմ
Սցենարի հեղինակ՝ Օրիթ Ֆոքս Ռոթեմ
Օպերատոր՝ Իթայ Մարոմ
Նկարիչ՝ Հեֆի Բոհեմ
Հնչյունային ձևավորողներ՝ Ժուլիեն Միզակ, Ժան-Ֆրանսուա Լըվիյեն
Մոնտաժող՝ Նետա Դվորկիս
Դերերում. Դանա Իվգի, Ժոաննա Սաիդ, Ամալ Մուրքուս, Ռութ Լանդաու, Յուլիա Տագիլ, Մառլեն Բաժալի, Ասիլ Ֆարհաթ, Օրիթ Սամուել, Լիորա Լևի, Խավլահ Հագ Դեբսի
Արտադրությունը՝ Green Production, Neon Rouge



Օրիթ Ֆոքս Ռոթեմ
Ծնվել է 1983-ին Իսրայելում: 2012-ին գերազանցությամբ ավարտել է Երուսաղեմի Սեմ Շպիգել դպրոցը՝ արժանանալով դասարանի «Խոստումնալից ռեժիսոր» մրցանակին: Նրա «Հայացքի մրցույթ» դիպլոմային աշխատանքը ցուցադրվել է աշխարհով մեկ, այդ թվում՝ Սան Սեբաստիանի, Մոնրեալի, Մյունխենի ԿՓ-երում և արժանացել Հանճոուի (Չինաստան) ԿՓ-ի Գլխավոր մրցանակին, Թել Ավիվի ուսանողական ԿՓ-ի լավագույն սցենարի հաամար սահմանված պարգևին և Պատվավոր հիշատակման Երուսաղեմի ԿՓ-ում։ Ուսումն ավարտելուց հետո Օրիտ Ֆոքս Ռոթեմը վավերագրական ֆիլմ է նկարահանել իսրայելական YES Doco հեռուստաալիքի համար, աշխատել որպես կինովարող և ռեժիսոր Իսրայելի ՀԿ-ում՝ ֆիլմեր նկարահանելով ռիսկային խմբի երիտասարդների հետ, կինոռեժիսուրայի ուսուցիչ աշխատել Աքրեսի և Գիվաթ Հավիվայի կանանց խմբերում: Հետազոտական աշխատանք է արել օսկարակիր ռեժիսոր Ալեքս Գիբնիի վավերագրական ֆիլմի համար, ինչպես նաև իր սցենարներով նկարահանել երկու խաղարկային կարճամետրաժ՝ «Դու լուռ ես»-ը, որն Աբրահամ Հեֆներին ձոնված «Հնչյունավորում» ֆիլմի մի մասն է և ցուցադրվել է 2018-ին Սարաևոյում, Երուսաղեմի ԿՓ-ում ու The MOMA-ում, և «Շղարշը», որ ներկայացվել է աշխարհի տարբեր փառատոներում, ներառյալ Օսլոյի և Բրյուսելի կարճամետրաժ կինոյի փառատոներն ու Երուսաղեմի ԿՓ-ը: ««Սաբայա» կինոթատրոնը» ռեժիսորի առաջին լիամետրաժ ​​կինոնկարն է:

Ֆիլմացանկ
Հայացքի մրցույթ (կ/մ, 2012), Դու լռում ես (կ/մ, 2018), Շղարշ (կ/մ, 2019), «Սաբայա» կինոթատրոնը (2021)։


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ