Իսպանիա
ՍԱՄՍԱՐԱ
113 րոպե
2023

ՍԻՆՈՓՍԻՍ
Ամեն առավոտ դեռահաս բուդդյականն այցելում է մի տարեց կնոջ տուն՝ «Մեռյալների տիբեթական գիրքը» նրա համար կարդալու, որը մահվան և վերածնվելու միջև ընկած ճանապարհորդության ուղեցույց է: Կնոջ կյանքի վերջին օրը երիտասարդը նրա ականջին շշնջում է գրքի եզրափակիչ հատվածները, փակում նրա աչքերը և կողքին նստած մեդիտացիա անում, մինչ կինը սկսում է դեպի անդին տանող իր վերափոխիչ ուղին:

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ
Ժյուրիի հատուկ մրցանակ, «Հանդիպումներ» ծրագիր, Բեռլինի ՄԿՓ, 2023

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Լեյրե Ապելյանիս
Ռեժիսոր՝ Լոիս Պատինյո
Սցենարի հեղինակներ՝ Լոիս Պատինյո, Գարբինյե Օրտեգա
Օպերատորներ՝ Մաուրո Էրսե, Ջեսիքա Սառա Ռինլանդ
Հնչյունային ձևավորող՝ Խաբիեր Էրկիսիա
Մոնտաժող՝ Լոիս Պատինյո
Դերերում. Ամիդ Քեոմանի, Թումոր Սյոն, Սիմոնե Միլավան, Մարիամ Վուա Մտեգո, Ջուվայրիյա Իդրիսա Ուվեսու, Բերնեդետա Գասպար, Ամե Սիմայ
Արտադրությունը՝ Señor & Señora




Լոիս Պատինյո
Ծնվել է 1983-ին Գալիսիայի Վիգո քաղաքում (Իսպանիա): Հոգեբանություն է ուսանել Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանում, ապա կինո՝ քաղաքի Համալսարանական կենտրոնում (TAI) և Նյու Յորքի կինոակադեմիայում: Կինոկրթությունը եզրափակել է Բարսելոնի Պոմպեու Ֆաբրա համալսարանի ստեղծագործական վավերագրության բաժինն ավարտելով: Այլ արվեստագետների համագործակցությամբ հանդես է եկել տեսաարվեստի սեմինարներով ու ինստալյացիաներով Բեռլինի արվեստի համալսարանում և այլուր: Նրա երկրորդ լիամետրաժ աշխատանքի՝ «Կարմիր լուսնի ալիք»-ի պրեմիերան կայացել է 2020-ին Բեռլինի ՄԿՓ-ի «Ֆորում» ծրագրում, ցուցադրվել Ժամանակակից արվեստի թանգարանում (Նյու Յորք) և ավելի քան 50 փառատնում:

Ֆիլմացանկ
Լեռը ստվերում (կ/մ, 2012), Մահվան ափ (2013), Պատկերաշերտ (կ/մ, 2015), Գիշեր առանց հեռավորության (կ/մ, 2015), Ֆաջր (կ/մ, 2016), Կարմիր լուսնի ալիք (2020), Սիկորաքս (կ/մ, 2021), Աստղեր սերմանողը (2022), Սամսարա (2023):


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ