Հայաստաфն
ՃԱՅԵՐԸ
24 ՐՈՊԵ
2024
July 10th
15:00
Russian-Armenian University
Free
Tickets
Screenings
July 12th
21:00
Cinema House, Grand Hall

Կինը եւ տղամարդը հանդիպում են փողոցում։ Վերջինիս մեքենան փչացել է, և կինն առաջարկում է օգնել։ Կարճ զրույցից պարզ է դառնում, որ կինը սեքսաշխատող է։ Նա համաձայնվում է միանալ տղամարդուն և գնալ պաղպաղակ ուտելու։ Պատմության զարգացումից երևան է գալիս, որ նրանք անծանոթներ չեն, այլ ամուսիններ, որոնք խաղի միջոցով փախչում են առօրեականությունից:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Ինեսսա Մկրտչյան
Ռեժիսոր՝ Լիլիթ Մովսիսյան
Սցենարի հեղինակ՝ Լիլիթ Մովսիսյան
Օպերատոր՝ Վազգեն Մարտիրոսյան
Կոմպոզիտոր՝ Կառլոս Պրոտեուս
Հնչյունային ձևավորող՝ Արսեն Հակոբյան
Մոնտաժող՝ Լիլիթ Մովսիսյան
Դերերում. Մարիամ Մանո, Արսեն Գրիգորյան
Արտադրությունը՝ Motif Films

Լիլիթ Մովսիսյան
2011-ին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Նույն տարի կայացել է նրա «Մոխրաման» ֆիլմի պրեմիերան, իսկ նրա կարճամետրաժ ֆիլմը դարձել է «Կյանքը մի օրում» վավերագրական ֆիլմի (պրոդյուսեր՝ Ռիդլի Աքոթ) բացման հատվածը: 2010-ին մրցանակ է շահել Մոսկվայի 3-րդ ամենամյա միջազգային կինոդպրոցում որպես լավագույն սցենարիստ: 2012-ին «Ես նույնպես» կարճամետրաժը երեք մրցանակի է արժանացել Սիրակուզայի ՄԿՓ-ում: 2013-ին կայացել է նրա առաջին լիամետրաժ աշխատանքի՝ «Կաուչո»-ի պրեմիերան. ֆիլմը վեց անվանակարգում առաջադրվել է ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությանը՝ մրցանակ բերելով «լավագույն դերասանուհի» անվանակարգում: 2018-ին Լիլիթ Մովսիսյանը մասնակցել է Եվրոպայի լսատեսողական ոլորտի ձեռներեցների (EAVE) պրոդյուսերական սեմինարին:

Ֆիլմացանկ
Ձայնազուրկ (կ/մ, 2009), Մոխրաման (կ/մ, 2011), Կյանքը մի օրում (հատված, 2011), Ես նույնպես (կ/մ, 2012), Խիո (կ/մ, 2013), Կաուչո (2013), Bye Bye (կ/մ, 2015), Դատը (կ/մ, 2019), Ճայերը (կ/մ, 2024), Պայքար (2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ