Կանադա/Ֆրանսիա/Իրան/Ֆիլիպիններ/Կատար
ԼՈՒՌ ՏՈՒՆԸ
100 րոպե
2022

Սինոփսիս
Ֆիլմը պատմում է իրանցի ընտանիքի երեք սերունդների մասին, որոնք ապրում են Թեհրանի իրենց հարյուրամյա տանը։ Ընտանեկան արխիվային կադրերի և ժամանակակից նկարահանումների միահյուսման միջոցով երկու ռեժիսորները՝ Ֆարնազը և Մոհամադ Ռեզան, պատկերում են իրենց ընտանիքի պատմությունը 43 տարվա ընթացքում։ Նրանք ներկայացնում են ընտանիքի յուրաքանչյուր անդամին՝ հետևելով վերջինիս կյանքին երկրի բարդ պատմության համատեքստում։ Այս ընտանիքի պատմությունը դառնում է հասարակությունն արտացոլող հայելի, իսկ ընտանեկան տունը, որ լուռ վկայի դերում է, Իրանի փոխաբերական պատկերն է։

Մրցանակներ
«Միտրանի» մրցանակ, FIPADOC ՄԿՓ, Բիարից, Ֆրանսիա, 2023

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Ֆարնազ Ժուրաբչյան, Մոհամադ Ռեզա Ժուրաբչյան, Էլահե Նոբախթ
Ռեժիսորներ՝ Ֆարնազ Ժուրաբչյան, Մոհամադ Ռեզա Ժուրաբչյան
Սցենարի հեղինակներ՝ Ֆարնազ Ժուրաբչյան, Մոհամադ Ռեզա Ժուրաբչյան
Օպերատոր՝ Մոհամադ Ռեզա Ժուրաբչյան
Երաժշտությունը` Համեդ Սաբեթի
Հնչյունային ձևավորող՝ Ռամին Աբուսեդղ
Մոնտաժող՝ Հայեդե Սաֆիյարի
Արտադրությունը՝ F&M Productions, ELI Image



Ֆարնազ Ժուրաբչյան
Անկախ ռեժիսոր և սցենարիստ, բնակվում է Թեհրանում և Թորոնթոյում։ Կինոկրթությունը ստացել է Մոնրեալի Կոնկորդիա համալսարանում։ Նրա ֆիլմերը մեծ մասամբ պտտվում են հայրենիքի գաղափարի շուրջ, իսկ ֆիլմերի հերոսներից յուրաքանչյուրը ներկայացնում է հասարակության մի մասնիկը։ Ֆարնազ Ժուրաբչյանի անդրանիկ վավերագրական ֆիլմը՝ «Մերժվածները», աֆղան անլեգալ թենիսիստների մասին, առաջին անգամ ցուցադրվել է 2016-ին Hot Docs ԿՓ-ում և արժանացել մի շարք միջազգային մրցանակների։ Նրա երկրորդ վավերագրական և առաջին լիամետրաժ աշխատանքի՝ «Լուռ տան» համաշխարհային պրեմիերան կայացել է 2022-ին Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոնում (IDFA), որտեղ ֆիլմը ներկայացվել է լավագույն առաջին լիամետրաժ կինոնկարի համար սահմանված մրցանակին:

Ֆիլմացանկ
Ճաշը (կ/մ, 2007), Օտարների տունը (կ/մ, 2008), Հիշողության վերջին պատկերը (կ/մ, 2012), Վերջին ելույթը (2013), Մերժվածները (2016), «Բյուրեղ» կինոթատրոնը (2017), Կյանք․ Ռեզա Լավասանիի թղթազանգվածե ինստալացիան (2019), Լուռ տունը (2022):


Մոհամադ Ռեզա Ժուրաբչյան
Անկախ ռեժիսոր և օպերատոր, բնակվում է Թեհրանում։ Նրա աշխատանքները, որոնք հաճախ պատկերում են իր անձնական աշխարհը, մեծապես կապված են լուսանկարչության հետ։ Ժուրաբչյանը փորձում է պատկերել իր հարաբերությունները շրջակա աշխարհի հետ և սեփական կյանքի փորձառությունը։ Նրա անդրանիկ վավերագրական ֆիլմը՝ «Մերժվածները», աֆղան անլեգալ թենիսիստների մասին, առաջին անգամ ցուցադրվել է 2016-ին Hot Docs ԿՓ-ում և արժանացել մի շարք միջազգային մրցանակների։ Ժուրաբչյանի երկրորդ վավերագրական և առաջին լիամետրաժ աշխատանքի՝ «Լուռ տան» համաշխարհային պրեմիերան կայացել է 2022-ին Ամստերդամի վավերագրական կինոյի փառատոնում (IDFA), որտեղ ֆիլմը ներկայացվել է լավագույն առաջին լիամետրաժ կինոնկարի համար սահմանված մրցանակին: Քրոջ՝ Ֆարնազ Ջուրաբչյանի հետ, Մուհամադ Ռեզան հիմնել է F&M Productions անկախ կինոընկերությունը, որտեղ նրանք աշխատում են որպես համառեժիսորներ և պրոդյուսերներ։

Ֆիլմացանկ
Վերջին օրը (կ/մ, 2007), Հիշողության վերջին պատկերը (կ/մ 2012), Վերջին ելույթը (2013), Մերժվածները (2016), Կյանք․ Ռեզա Լավասանիի թղթազանգվածե ինստալացիան (2019), Լուռ տունը (2022):


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ