Նորվեգիա/Շվեդիա/ Ռումինիա/Լեհաստան/Դանիա
ՏԳԵՂ ԽՈՐԹ ՔՈՒՅՐԸ
110 րոպե
2025
July 14th
21:30
Cinema House, Grand Hall
Tickets
Screenings
Մոխրոտի դասական պատմության չարագուշակ շրջադարձն է։ Էլվիրան մտադիր է ամեն գնով նվաճել արքայազնի համակրանքը։ Թագավորության մեջ, որտեղ գեղեցկությունը դաժան գործ է, Էլվիրան մրցելու է չքնաղ ու դյութիչ Ագնեսի հետ պարահանդեսի գեղեցկուհին դառնալու համար։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝ Մարիա Էքերհովդ
Ռեժիսոր՝ Էմիլի Բլիքֆելթ
Սցենարի հեղինակ՝ Էմիլի Բլիքֆելթ
Օպերատոր՝ Մարսել Զյուսքինդ
Նկարիչ՝ Լորան Բոդե
Կոմպոզիտորներ՝ Վիլդե Թուվ, Յոն Էրիկ Քոդա
Հնչյունային ձևավորողներ՝ Թորմոդ Ռինգնես, Մարիուս Փաուս Բրովոլդ
Մոնտաժող՝ Օլիվիա Ներգարդ-Հոլմ
Դերերում. Լեա Մյուրեն, Անե Դալ Թորփ, Թեա Սոֆի Լոխ Նես, Ֆլո Ֆագերլի, Իսակ Քալմրոթ, Մալթե Գորդինգեր, Ռալֆ Կառլսոն
Արտադրությունը՝ Mer Film, Lava Films, Motor, Scanbox Entertainment, Zentropa International Sweden

Մրցանակներ
Լավագույն խաղարկային ֆիլմ, Բոստոնի Underground ԿՓ, 2025
Էմիլի Բլիքֆելթ
Էմիլի Բլիքֆելթը հայտնի է իր համարձակ ու սադրիչ կարճամետրաժ ֆիլմերով: Նորվեգական կինոդպրոցի նրա ավարտական ​​աշխատանքը՝ «Սառայի ինտիմ խոստովանությունները» (2018), ներկայացվել է այնպիսի փառատոների ծրագրերում, ինչպիսիք են Լոկառնոյի ՄԿՓ–ը (2018) և Կլերմոն-Ֆերանի կարճամետրաժ կինոյի ՄՓ–ը (2019): «Տգեղ խորթ քույրը» Բլիքֆելթի լիամետրաժ ռեժիսորական դեբյուտն է:

Ֆիլմացանկ
Դարբինը (վավ․, 2013), Մազերս հավանո՚ւմ ես (կ/մ, 2013), Բեն Շեքոհիբ և Ֆոքս - Բեն Շի (կ/մ, 2015), Սառայի ինտիմ խոստովանությունները (կ/մ, 2018), Խորթ մայրը (կ/մ, 2020), Տգեղ խորթ քույրը (2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ