Իրան
ԹԵՀՐԱՆ․ ԱՆԱՎԱՐՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
100 րոպե
2025
Ֆիլմը բացահայտում է Թեհրանի վերափոխման կորուսյալ դարը հազվադեպ տեսնված կադրերի միջոցով Իրանի ազգային կինոարխիվներից: Բացահայտելով աչքի ընկնող հակադրություններով, կոսմոպոլիտական ​​շունչ և խորը սոցիալական բաժանումներ ունեցող քաղաք՝ ֆիլմը ցույց է տալիս, թե ինչպես է նախահեղափոխական իրանական կինոն գրավել այժմ անհետացած մի աշխարհ: 150 արխիվային հոլովակներով՝ այն հազվագյուտ և սրտառուչ հայացք է նետում մոռացված կինեմատոգրաֆիական և քաղաքային անցյալին՝ վերակառուցելով ազգի պատմությունը նրա մայրաքաղաքի սոցիալ-քաղաքական տեղաշարժերի միջոցով:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր՝  Սայիդ Նուրի
Ռեժիսոր՝ Սայիդ Նուրի
Սցենարի հեղինակ՝ Սայիդ Նուրի
Օպերատորներ՝ Ազաիզ Ռաֆիյե, Ահմադ Շիրազի, Քանի, Խանի…
Նկարիչ՝ Սեպիդե Քարիմի Հեյդարի
Կոմպոզիտորներ՝ Անուշիրավան Ռոհանի, Էսֆանդիյար Մոնֆարեդ Զադե, Հոսեյն Վասեղի, Վարուժան, Փարվիզ Մաղսադի
Հնչյունային ձևավորող՝ Նայեիմ Մեսչյան
Մոնտաժող՝ Սայեդ Նուրի
Նկարահանվել են Մոհամադ Ալի Ֆարդինը, Նասեր Մալեք Մոթիյեն, Բեհրուզ Վոսողին, Նոսրաթ Վահդաթը, Մաջիդ Մոհսենին, Մանուչեհր Վոսողին, Փարվիզ Սայյադը, Շահլա Ռիահին, Գուգուշը, Փուրի Բաանայեին, Ֆորուզան, Կատայունը, Մահին Դեյհիմը, Ֆարզան Դելժուն, Թաղի Զոհուրին, Նուրի Քասրայեին, Արմանը:
Արտադրությունը՝ Wings of Desire Institute
Սայիդ Նուրի
Պրոդյուսեր և ռեժիսոր, ծնվել է Թեհրանում 1974–ին։ Կինոկրթությունը սկսել է Իրանում՝ ավարտելով Սուրե ինստիտուտը, ապա՝ 2005-ին, Թեհրանի արվեստի համալսարանից ստացել է կինոռեժիսուրայի մագիստրոսի աստիճան։ Թեհրանից Փարիզ մեկնելուց առաջ նկարահանել է չորս կարճամետրաժ ֆիլմ և մասնակցել ավելի քան 30 կինոփառատնի (2000-05)։ 2014–ին հիմնել է «Ցանկության թևեր» հաստատությունը և նկարահանել երկու խաղարկային ​​ֆիլմ (մեկը՝ իրենը, մյուսը՝ այլ ռեժիսորինը) և մի քանի վավերագրական աշխատանք։ Ուսումը շարունակել է Ֆրանսիայում՝ 2013–ին կինոգիտության թեկնածուի աստիճան ստանալով Վերսալի Սեն-Կանտեն համալսարանոից։ 2006-12 թթ․ եղել է Ֆրանսիական ֆիլմադարանի անդամ։ Նկարահանել է հինգ կարճամետրաժ վավերագրական ֆիլմ իրանցի տարագիր կինոռեժիսորների մասին։ Կինոհետազոտությունները նրան մղել են բազմաթիվ իրանցի ռեժիսորների հետ հարցազրույցներ անելու, որոնց շնորհիվ հրատարակվել է մի քանի գիրք, և կազմակերպվել կարճամետրաժ կինոյի ավելի քան 20 դասընթաց Իրանում ու Ֆրանսիայում: Սայիդ Նուրին շարունակում է ֆիլմեր նկարահանել երկու հիմնական ոլորտում՝ խաղարկային ​​և վավերագրական: Նա շարունակում է նաև համաշխարհային և իրանական կինոյի հետազոտողի գործունեությունն իրանական կինոհանդեսի համար հոդվածներ գրելով և ամեն տարի Կաննի ԿՓ–ին մասնակցելով:

Ֆիլմացանկ
Գլուխկոտլուկ (կ/մ, 2000), Վերակապվածություն (կ/մ, 2001), Հետընթաց (վավ․, 2001), Թռիչքի պատմություն (2002), Անսպասելիորեն հեռուստատեսություն (կ/մ, 2005), Ֆառոխի օրերը (վավ․, 2009), Խաչված ճակատագրեր (կ/մ, 2011), Ֆրանչեսկո Ռոզի. թռուցիկ ակնարկ (վավ․, 2011), Դեռահասություն (2012), Պալատի գաղտնիքը (կ/մ, 2014), Արևի երթը (վավ․, 2016), Տոմսարկղից մինչև անկյուն (վավ․, 2018), Կանայք տղամարդկանց տեսանկյունից (վավ․, 2020), Հողը կերակրում է (վավ․, 2024), Թեհրան. անավարտ պատմություն (վավ․, 2025):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ