Ալեքսի Պազումյան
Ծնվել է 1988-ին: Փարիզաբնակ ֆրանսահայ լուսանկարիչ և ռեժիսոր գրաֆիկական դիզայնի կրթությամբ (2012): Սոցիալ-վավերագրական մոտեցում ունի իր արվեստում՝ ուշադրություն դարձնելով հանրության ծայրամասերում ապրող համայնքներին: Հայաստանում լինի, թե Միացյալ Նահանգներում, իսկ վերջերս նաև Սիբիրում նրա աշխատանքի առանցքը մարդասիրության, ինքնության և հասարակության հասկացություններն են: Պազումյանի գործերը ցուցադրվել են Լոս Անջելեսի, Բրատիսլավայի, Փարիզի, Լիոնի, Կուալա Լումպուրի, Մելբուռնի, Վանկուվերի և Ցյուրիխի միջազգային ցուցահանդեսներում, նա անցել է մի շարք մրցույթների եզրափակիչ, ի լրումն՝ 2020-ին HiP մրցանակին արժանանացել իր «Սաշա» գրքի համար: 2018-ին Պազումյանը հրատարակել է իր առաջին «Ֆոբուր Թրեմե» գիրքը, որի բովանդակությունը նրա երկարաժամկետ լուսանկարչական նախագիծն էր Նոր Օռլեանում: Նույն թվականին նկարահանել է իր առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Մինորը», որն անցել է Նիկոնի ԿՓ-ի եզրափակիչ փուլ: 2020-ին Պազումյանը հրատարակել է իր նոր գիրքը՝ «Սաշան», որը քննում է կլիմայի փոփոխության հետևանքները Յակուտիայում՝ եղջերուների հովվի առօրյայում: 2020-ին Լեռնային Ղարաբաղի մասին պատմող նրա վավերագրական ֆիլմը հեռարձակվել է Arte ֆրնսիական հանրային ալիքով:
Ֆիլմացանկ
Մինոր (կ/մ, 2018), Լեռնային Ղարաբաղ. երկու երեխա պատերազմում (վավ․, 2021), Սև այգին (վավ․, 2024):