Բելգիա/Ֆրանսիա
Երեխան
95 րոպե
2005

Սինոփսիս
ԵրիտասարդՍինոփսիս, չամուսնացած զույգը՝ Սոնյան և Բրյունոն, հենց նոր որդի են ունեցել, որին Սոնյան Ջիմի անունն է տվել։ Բրյունոն, որը չի այցելել նրան հիվանդանոցում, ծաղրելով ավանդական զբաղմունքները՝ ապրուստը վաստակում է իր 14-ամյա գործընկեր Սթիվի հետ մանր հանցանքներ գործելով: Նա նույնիսկ ենթավարձով է տալիս Սոնյայի փոքրիկ բնակարանը, մինչ վերջինս հիվանդանոցում է, իսկ ինքը քնում է կամ անօթևանների կացարանում, կամ մնում գետափի իր «հյուղակում»: Հիվանդանոցից դուրս գալու հաջորդ օրը Սոնյան Բրյունոյին թույլ է տալիս Ջիմիին տանել զբոսանքի, մինչ ինքը հերթ է կանգնում իր նպաստների համար: Քայլելիս Բրյունոն ինքնագլուխ որոշում է վաճառել Ջիմիին սև շուկայի որդեգրման գործակալությանը: Պարզելով Բրյունոյի արածը՝ Սոնյան նյարդային նոպա է ունենում և գիտակցությունը կորցնում: Վախենալով, որ Սոնյան ուշքի գալուն պես իրեն կհանձնի ոստիկանությանը, Բրյունոն փորձում է վերադարձնել Ջիմիին, քանի դեռ Սոնյան անգիտակից վիճակում պառկած է հիվանդանոցում։ Բայց Բրյունոն շուտով հասկանում է, որ Սոնյայի վստահությունը հետ բերելն այնքան հեշտ չէ, որքան Ջիմիին վերադարձնելը: Նրան վիճակված է հասկանալ նաև, որ Ջիմիին վերադարձնելն էլ փողը հետ տալու չափ հեշտ գործ չէ։

Մրցանակներ
Ոսկե արմավենու ճյուղ, Կաննի ՄԿՓ, 2005, Լավագույն ֆրանսալեզու ֆիլմ, Լյումիեր մրցանակաբաշխություն, 2006, Լավագույն ֆիլմ, Վալդիվիայի ՄԿՓ, Չիլի, 2006, Ժոզեֆ Պլատոյի անվան մրցանակաբաշխություն - լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն սցենար, լավագույն դերասանուհի, լավագույն դերասան, Ֆլանդրիայի ՄԿՓ, Գենտ, Բելգիա, 2006

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր(ներ)` Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն, Դընի Ֆրեյդ
Ռեժիսորներ՝ Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Սցենարի հեղինակներ՝ Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Օպերատոր՝ Ալեն Մարկոեն
Նկարիչ՝ Իգոր Գաբրիել
Հնչյունային ձևավորող՝ Ժան-Պիեռ Դյուռե
Մոնտաժող՝ Մարի-Էլեն Դոզո
Դերերում. Ժերեմի Ռենյե, Դեբորա Ֆրանսուա, Ժերեմի Սեգար, Ֆաբրիցիո Ռոնջոնե, Օլիվյե Գուրմե
Արտադրությունը՝ Les Films du Fleuve

Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեններ
Դարդեն եղբայրները բելգիացի ռեժիսորների զույգ են: Համատեղ գրում են իրենց ֆիլմերի սցենարները և նկարահանում՝ հանդես գալով նաև որպես պրոդյուսերներ: Դարդենները սկսել են խաղարկային և վավերագրական ֆիլմեր նկարահանել 1970-ականների վերջից, բայց միջազգային ասպարեզում նրանց նկատեցին 1990-ականների կեսին «Խոստում» ֆիլմի շնորհիվ: Եղբայրների առաջին խոշոր միջազգային մրցանակը Կաննի ՄԿՓ-ի «Ոսկե արմավենու ճյուղն» էր, որը 1999-ին շնորհվեց «Ռոզետա» ֆիլմին: Դրանից հետո Դարդենների բոլոր գործերը ներկայացվել են Կաննի հիմնական մրցութային ծրագրում և հաճախ արժանացել գլխավոր մրցանակներից մեկին:

Ֆիլմացանկ
Սոխակի դայլայլը (վավ., 1978), Երբ Լեոն Մ.-ի նավն առաջին անգամ Մաաս գետը իջավ (կ/մ, վավ., 1979), Պատերազմի ավարտի համար պատերը պետք է փլվեն (վավ., 1980), Ռ.-ն չի պատասխանում (1981), Թռչող համալսարանի դաս (1982), Ջոնաթանն է նայում. Ժան Լուվեի ստեղծագործությունը (վավ., 1983), Վազում է, վազում է աշխարհը (կ/մ, 1987), Կեղծիք (1987), Ես մտածում եմ քո մասին (1992), Խոստումը (1996), Ժիժին, Մոնիկան… և Բիանկան ( վավ., 1997), Ռոզետա (1999), Որդին (2002), Երեխան (2005), Ամեն մեկն իր կինոն ունի («Խավար» նովելը, 2007), Լոռնայի լռությունը (2008), Հեծանիվով տղան (2011), Երկու օր, մի գիշեր (2014), Անհայտ աղջիկը (2026), Երիտսարդ Ահմեդը (2019), Թորին և Լոկիտան (2022):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ