Պորտուգալիա/Ֆրանսիա
ԱՍՏԾՈՒ ԳԱՌԸ
15 րոպե
2020

Սինոփսիս
Սերտորեն միահյուսված ընտանիքի այս խորհրդավոր դիմանկարում պորտուգալական գյուղի ամառային տոնախմբությունները լի են զգայականությամբ և բռնությամբ։

Մրցանակներ
Լավագույն կարճամետրաժ ֆիլմ, լավագույն դերասան, տարվա լավագույն ֆիլմերի տաասնյակ, CinEuphoria մրցանակաբաշխություն, Պորտուգալիա, 2021, Հատուկ հիշատակում, Իսմայիլիայի ՄԿՓ, Կահիրե, Եգիպտոս, 2021

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Գաբրիել Աբրանտիշ, Ժերոմ Բլեսոն
Ռեժիսոր՝ Դավիդ Պինեյրու Վիսենտի
Սցենարի հեղինակ՝ Դավիդ Պինեյրու Վիսենտի
Օպերատոր՝ Ժուանա Սիլվա Ֆերնանդիշ
Նկարիչ՝ Ժուլիու Ալվիշ
Հնչյունային ձևավորողներ՝ Միգել Կուելյու, Սիմոն Ապոստոլու
Մոնտաժող՝ Լաուրա Գամա Մարտինշ
Դերերում․ Միգել Ամորիմ, Կառլա Գալվան, Գաբրիել Սալվադու
Արտադրությունը՝ Artificial Humors, La Belle Affaire Productions


Դավիդ Պինեյրու Վիսենտի
Ծնվել է Պորտուգալիային պատկանող Ազորյան կղզիներում, կինո և գեղագիտություն ուսանել Լիսաբոնում։ Մի շարք ֆիլմերի և հեռուստասերիալների նկարիչն է եղել և ռեժիսոր Սալոմե Լամաշի օգնականը։ Նրա «Ուր է գնում ամառը» դիպլոմային աշխատանքը, որի պրեմիերան կայացել է Բեռլինի ՄԿՓ-ի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում, ցուցադրվել է ավելի քան 40 երկրում և տարբեր հարթակներում (Ficunam, Օբերհաուզեն, Կարլովի Վարի, FilMadrid և այլն), արժանացել մրցանակների և պատվավոր հիշատակման Սան Սեբաստիանում, Թել Ավիվում և Վիլա դու Կոնդիում, ցուցադրվել հեռուստատեսությամբ և առցանց Arte-ZDF-ի կողմից։ Եվրոպական կինոակադեմիան Պինեյրու Վիսենտիին ճանաչել է տասը խոստումնալից երիտասարդ ռեժիսորներից, իսկ European Film Promotion-ը՝ տասը նոր ռեժիսորներից մեկը, որոնց արժե հետևել։

Ֆիլմացանկ
Սիմանը (կ/մ 2016), Ուր է գնում ամառը (կ/մ, 2018), Աստծու գառը (կ/մ, 2020):



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ