Իսրայել/Ֆրանսիա
ՄՅՈՒՍ ԱՅՐԻՆ
83 ՐՈՊԵ
2022

Սինոփսիս
Սև կատակերգական դրամա թատրոնի 34-ամյա զգեստապահ և սիրուհի Էլայի մասին, որn ապրումների մեջ է սիրեկանի անսպասելի մահվան պատճառով։ Նա գնում է հանգուցյալի շիվային (հրեական սգո ծիսակատարություն)՝ թաքցնելով ինքնությունը և սողոսկելով ժամանակին իր համար արգելված մի աշխարհ։ Հանգուցյալի եղբոր, ծնողների և հատկապես նրա կնոջ հետ մոտիկից շփվելով՝ Էլան փորձում է հասկանալ իր դերը սիրեկանի կյանքում և ի վերջո պահանջում սգալու իր օրինական իրավունքը։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Ամիր Հարել, Այելեթ Քայթ, Քրիստոֆ Օդեգյուի
Ռեժիսոր՝ Մա’այան Ռիփ
Սցենարի հեղինակներ՝ Անաթ Գաֆնի, Մաայան Ռիփ
Օպերատոր՝ Մոշե Միշալի
Երաժշտությունը՝ Ադամ Վայնգրոդի
Հնչյունային ձևավորող՝ Նատալի Վիդալ
Մոնտաժողներ՝ Կլեմանս Դիար, Յան Դըդե
Դերերում. Դանա Իվգի,Աննա Բուքշտայն, Իթամար Ռոթշիլդ, Իրիթ Գիդրոն, Նաամա Փրայս
Արտադրությունը՝ Lama Films, The Cup of Tea



Մա’այան Ռիփ
Մա’այան Ռիփի կարճամետրաժ աշխատանքները ցուցադրվել են շատ փառատոներում, այդ թվում՝ Կաննում, Փալմ Սփրինգսում և «Ռեյնդենս»-ում, արժանացել մրցանակների (լավագույն ֆիլմ, ամենախոստումնալից արվեստագետ, հատուկ հիշատակումներ)։ Նրա առաջին լիամետրաժ կինոնկարը՝ «Մյուս այրին», նախապատրատվել է Կաննի կացատանը և առաջին անգամ ցուցադրվել Տալլինի «Մութ գիշերներ» ԿՓ-ի առաջնեկ խաղարկային ֆիլմերի մրցույթում։ Մա’այան Ռիփն աշխատել է նաև տարբեր ֆիլմերի նկարչական ձևավորման վրա, իսկ այժմ մշակում է իր երկրորդ խաղարկային կինոնկարի նախագիծը:

Ֆիլմացանկ
Ցանկացած փոքր բան (կ/մ, 2010), Ալ Մարթա Լաուֆ (short, 2011), Մարմաջ (կ/մ, 2021), Մյուս այրին (2022).




ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ