Բելգիա
ԽՈՍՏՈՒՄԸ
93 րոպե
1996

Սինոպսիս
Ռոժեն իր որդուն՝ Իգորին օգտագործում է անխիղճ թրաֆիքինգի և անօրինական ներգաղթյալներին շահագործելու համար։ Երբ ներգաղթյալներից մեկը սպանվում է, Իգորին հանգիստ չի տալիս մեղքի զգացումը, և նա ուզում է հոգ տանել հանգուցյալի ընտանիքին՝ հակառակ հոր կարգադրություններին։

Մրցանակներ
«Ոսկե հասկ» մրցանակ, FIPRESCI-ի մրցանակ, Վալյադոլիդի ՄԿՓ, 1996, Ժոզեֆ Պլատոյի անվան մրցանակաբաշխություն - լավագույն ֆիլմ, լավագույն ռեժիսոր, լավագույն դերասանուհի, Ֆլանդրիայի ՄԿՓ, Գենտ, Բելգիա, 1997, Լավագույն բելգիական ֆիլմ, Բրյուսելի ՄԿՓ, 1997, «Բյուրեղապակե սիմուրգ»՝ լավագույն ֆիլմի համար, «Ֆաջր» ՄԿՓ, Թեհրան, 1998

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Ռեժիսորներ՝ Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն
Սցենարի հեղինակներ՝ Ժան-Պիեռ Դարդեն, Լյուկ Դարդեն, Լեոն Միշո, Ալֆոնս Բադոլո, Քրիստիան Կմյոտեկ
Օպերատոր՝ Ալեն Մարկեն
Նկարիչ՝ Իգոր Գաբրիել
Երաժշտությունը`Ժան-Մարի Բիլիի, Դընի Մ’Պունգայի
Հնչյունային ձևավորող՝ Ժան-Պիեռ Դյուրե
Մոնտաժող՝ Մարի-Էլեն Դոզո
Դերերում․ Ժերեմի Ռենյե, Օլիվյե Գուրմե, Ասիտա Կեդրաոգո, Ռասմանե Կեդրաոգո, Ֆրեդերիկ Բոդսոն
Արտադրությունը՝ Les Films du Fleuve

Ժան-Պիեռ և Լյուկ Դարդեններ
Դարդեն եղբայրները բելգիացի ռեժիսորների զույգ են: Համատեղ գրում են իրենց ֆիլմերի սցենարները և նկարահանում՝ հանդես գալով նաև որպես պրոդյուսերներ: Դարդենները սկսել են խաղարկային և վավերագրական ֆիլմեր նկարահանել 1970-ականների վերջից, բայց միջազգային ասպարեզում նրանց նկատեցին 1990-ականների կեսին «Խոստումը» ֆիլմի շնորհիվ: Եղբայրների առաջին խոշոր միջազգային մրցանակը Կաննի ՄԿՓ-ի «Ոսկե արմավենու ճյուղն» էր, որը 1999-ին շնորհվեց «Ռոզետա» ֆիլմին: Դրանից հետո Դարդենների բոլոր գործերը ներկայացվել են Կաննի հիմնական մրցութային ծրագրում և հաճախ արժանացել գլխավոր մրցանակներից մեկին:

Ֆիլմացանկ
Սոխակի դայլայլը (վավ., 1978), Երբ Լեոն Մ.-ի նավն առաջին անգամ Մաաս գետը իջավ (կ/մ, վավ., 1979), Պատերազմի ավարտի համար պատերը պետք է փլվեն (վավ., 1980), Ռ.-ն չի պատասխանում (1981), Թռչող համալսարանի դաս (1982), Ջոնաթանն է նայում. Ժան Լուվեի ստեղծագործությունը (վավ., 1983), Վազում է, վազում է աշխարհը (կ/մ, 1987), Կեղծիք (1987), Ես մտածում եմ քո մասին (1992), Խոստումը (1996), Ժիժին, Մոնիկան… և Բիանկան ( վավ., 1997), Ռոզետա (1999), Որդին (2002), Երեխան (2005), Ամեն մեկն իր կինոն ունի («Խավար» նովելը, 2007), Լոռնայի լռությունը (2008), Հեծանիվով տղան (2011), Երկու օր, մի գիշեր (2014), Անհայտ աղջիկը (2026), Երիտսարդ Ահմեդը (2019), Թորին և Լոկիտան (2022):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ