Պորտուգալիա/Բոսնիա ԵՎ Հերցեգովինա,
ԾԱՌԸ
104 րոպե
2018

Սինոփսիս
Տղամարդ, երեխա, երկու պատերազմ, գետ, ծառ․․․ Տղամարդն ու երեխան հանդիպում են գետի ափին՝ կիսելով նույն հիշողությունն ու գաղտնիքը։ Նրանք մեկմեկու մեջ անդորր են գտնում, լռություն և այն ժամանակը, որ կորցրել են գետի հոսող ջրի մեջ։

Մրցանակներ
Լավագույն ռեժիսոր, ազգային մրցույթ, IndieLisboa ՄԿՓ, 2018, Լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն մոնտաժ, լավագույն նկարչական ձևավորում, CinEuphoria, Պորտուգալիա, 2019

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Ժոանա Ֆերեյրա, Իզաբել Մաչադու
Ռեժիսոր՝ Անդրե Ժիլ Մատա
Սցենարի հեղինակ՝ Անդրե Ժիլ Մատա
Օպերատոր՝ Ժուան Ռիբեյրու
Նկարիչ՝ Սանդրա Նևիշ
Հնչյունային ձևավորողներ՝ Ռաֆայել Գոնսալվիշ Կարդոզու, Անտոնիու Պեդրու Ֆիգերեդու
Մոնտաժող՝ Թոմաս Բալտազար
Դերերում․ Պետար Ֆրադելիչ, Սանյա Վրժիչ, Ֆիլիպ Ժիվանովիչ
Արտադրությունը՝ C.R.I.M.


Անդրե Ժիլ Մատա
Ծնվել է 1978-ին Պորտուգալիայի Սան Ժուան դա Մադեյրա քաղաքում։ Մաթեմատիկական կրթություն ստանալուց հետո մագիստրատուրան ավարտել է դրամատուրգիայի և կինոռեժիսուրայի գծով։ «Ծառը» նրա երրորդ լիամետրաժ ֆիլմն է։

Ֆիլմացանկ
Ջրի տապան (կ/մ, 2009), Տունը (կ/մ 2010); Գերեզմանափորը (կ/մ, 2012), Գերություն (2012), Ինչպես սիրահարվեցի Էվա Ռասին (2016), Ծառը (2018), Դահճի բակը (կ/մ, 2023):



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ