ԱՄՆ/Հայաստան
ԱՇԽԱՐՀԸ ՄԵՐՆ Ա
16 րոպե
2024
Իրական պատմությունից ներշնչված ֆիլմը պատմում է Լուսինեի՝ Լոս Անջելեսում բնակվող պահպանողական հայկական ընտանիքի դեռահաս աղջկա մասին, որը բախվում է ճակատագրական ընտրության, երբ հղիանում է իր աֆրոամերիկացի ընկերոջից։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ՝ Շոգա Թադեւոսյան, էֆուրու Ֆլաուերս, Արեգ Ազատյան
Ռեժիսոր՝ Արեգ Ազատյան
Սցենարի հեղինակ՝ Արեգ Ազատյան
Օպերատոր՝ Կառլո Մենդոսա
Նկարիչ՝ Ալեսանդրա Մանիաս
Երաժշտությունը՝  «Ջրիմուռմուռ»
Հնչյունային ձևավորող՝ Ստու Չակոն
Մոնտաժող՝ Արեգ Ազատյան
Դերերում. Անաիս Լիլիթ, Ալեքս Միշել, Վահե Բեջան, Թագուհի Հակոբյան, Նարեկ Ներսիսյան, Սևակ Հակոյան, Արմինե Պողոսյան, Միքայել Ազատյան, Մարո Խոդավերդի, Ջեմմա Թաթուրյան, Մոնա Մարգարյան, Ռատի Ծիթելաձե, Սահակ Հակոյան
Արտադրությունը՝ Aysor-Plus Film Productions, Flourishing Films

Մրցանակներ
Լավագույն արտասահմանյան ֆիլմ, Catalyst ՄԿՓ, Իռլանդիա, 2024, Բիսթոնի ՄԿՓ, Անգլիա, 2024
Արեգ Ազատյան
ԱՄՆ-ում բնակվող հայ գրող և կինոռեժիսոր։ Հեղինակել է վեց գեղարվեստական գիրք։ Նրա ֆիլմրն արժանացել են մի շարք մրցանակների՝ ներկայացվելով ավելի քան հիսուն միջազգային կինոփառատոներում (Բեռլինալե, Ռոտտերդամ, Սան Պաուլու, Գյոթեբորգ և այլն):

Ֆիլմացանկ
էշը (կ/մ, 2004), Ճանճը (կ/մ, 2005), Զատիկի ոտքից բռնած (կ/մ, 2009), Ծովում չերևացող դելֆինները (կ/մ, 2010), Ռոմանտիկները (2014), Քեզ հիմարի տեղ մի դիր (վավ․, 2016), Աշխարհը մերն ա (կ/մ, 2024):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ