Լեոն Շվիթեր
Ծնվել է 1994–ին Լենցբուրգում (Շվեյցարիա): 2016-21 թթ․ ուսանել է Ցյուրիխի արվեստի համալսարանի կինոյի բակալավրիատում սցենարագրության մասնագիտացմամբ: 2018֊ին այլ կինոգործիչների հետ հիմնել է EXIT Filmkollektiv կինոընկերությունը, որտեղ աշխատում է որպես ռեժիսոր և պրոդյուսեր: Նրա «Առայժմ ամեն ինչ լավ է» կարճամետրաժը ներկայացվել է տարբեր միջազգային կինոփառատոներում։ Ֆիլմը հեռարձակվել է ARTE, SRF և ARD և այլ հեռուստաալիքներով: Շվիթերի առաջին լիամետրաժ աշխատանքը՝ «Ապաստանը», ցուցադրվելով աշխարհի բազմաթիվ փառատոներում, այդ թվում՝ Մար դել Պլատայում, Սալոնիկում, Սիեթլում, Լոկառնոյում, արժանացել է «Առաջին հայացք» (Լոկառնո, 2021), «Ոսկե Ալեքսանդր» (Սալոնիկ, 2022) և FIPRESCI-ի մրցանակներին (Շվերին, 2023): Շվիթերն ապրում և աշխատում է Ցյուրիխում:
Ֆիլմացանկ
Հերիք է լողանաք (կ/մ, 2013), Զգեստապահարանտանիքում (կ/մ, 2014), Վիկտոր (կ/մ, 2015), Առայժմ ամեն ինչլավ է (կ/մ, 2021), Ապաստան (2022), Գլխիվայր աշխարհ (2025):