Մեքսիկա/Ալբանիա
ԵՐԵՔ ԿԱՅԾ
93 րոպե
2023

Սինոփսիս
Այս եռամաս աշխատանքը ներկայացնում է Ալբանիայի գյուղական ավանդույթները և կանանց դերը հասարակության մեջ: Ֆիլմը սկսվում է երկրի և ռեժիսորի հարաբերությունների նկարագրությամբ՝ ընդգրկելով այն անցանկալի անձնական զոհաբերությունը, որն ամրապնդում է այս կապը: Ապա անցում է կատարվում դեպի գյուղական կյանքի ու հասարակության մեջ կանանց ստանձնած դերերի բանաստեղծական բնութագրում, և ֆիլմն ավարտվում է մի տեսահատվածով, որը երևան է հանում գյուղացու ակտիվ դերը հենց սեփական պատկերմամբ:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Նաոմի Ուման
Ռեժիսոր՝ Նաոմի Ուման
Սցենարի հեղինակ՝ Նաոմի Ուման
Օպերատոր՝ Նաոմի Ուման
Հնչյունային ձևավորողներ՝ Նաոմի Ուման, Օմերօ Գլեզ
Մոնտաժող՝ Նաոմի Ուման
Կարդում է. Սարմեն Ալմոնդը:


Նաոմի Ուման
Նաոմի Ումանը (ծնվ. 1962, Նյու Յորք) երկար տարիներ ապրել է Ուկրաինայում և Մեքսիկայում։ Նրա աշխատանքները ներկայացնում են այլոց անձնական դիմանկարները և իր մասնակցությունն այդ դիմանակարների ստեղծմանն ու ազդեցությունը դրանց վրա։ Ումանի տնայնագործ, համաբանության վրա հենված ֆիլմերից շատերի կենտրոնում կնոջ դերն է և ձեռքի աշխատանքը: Նա բանաստեղծորեն ու մտերմիկ շնչով զննում է ուրիշների կյանքը՝ միաժամանակ բացահայտելով իրեն, սեփական հակումներն ու եռանդուն մասնակցությունը նախագծերին: Աշխատում է գլխավորապես 16-միլիմետրանոց ժապավենով, բովանդակության համար կարևոր պահերին՝ ձեռքով: Նկարահանել է քսան ֆիլմ, որոնք ցուցադրվել են աշխարհի տարբեր փառատոներում ու թանգարաններում։ Ումանն արժանացել է Գուգենհայմի, Ֆուլբրայթի, Ռոքֆելերի և այլ հիմնադրամների կրթաթոշակներին: Այժմ բնակվում է Մեխիկոյում որպես Մեքսիկայի քաղաքացի, և նրա վերջին ֆիլմը՝ «Երեք կայծը», ստացել է Մեքսիկայի մշակույթի քարտուղարի դրամաշնորհը:

Ֆիլմացանկ
Սեր առ երեք նարինջ (կ/մ, 1993), Հզոր ձեռքը (կ/մ, 1995), Կաթ (կ/մ, 1998), Հեռացված (կ/մ, 1999), Խոտ (կ/մ, 1999), Անձնական ֆիլմ (կ/մ, 2000), Ձեռք-աչք կառավարում (կ/մ, 2002), Երկաթե փայտահատի տնայնագործ ֆիլմ #2 (կ/մ, 2002), Թթված կաթ (2003), Անանուն ֆիլմ (2008), Կավ (կ/մ, 2008), Օրացույց (կ/մ, 2009), Այս օրը (կ/մ, 2009), Վիկնա (կ/մ, 2009), 2009 Կոդա (կ/մ, 2009), Տեսաօրագիր (2010), Լեոնը Լեոնի մասին, 2017 (կարճ, 2017), Բում-բում-բում (կ/մ, 2018), երեք կայծ (2023):


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ