Իսրայել
ՎԱԼԵՐԻԱՆ ԱՄՈՒՍՆԱՆՈՒՄ Է
76 MIN
2022

Սինոփսիս
Երիտասարդ ուկրաինուհի Վալերիան գալիս է Իսրայել, որպեսզի հանդիպի իր ապագա ամուսնուն ինտերնետի միջոցով պայմանավորված ամուսնության համար։ Նա տեսնվում է քրոջ՝ Քրիստինայի հետ, որն արդեն որոշ ժամանակ ապրում է Իսրայելում և ամուսնու հետ նույն ձևով է ծանոթացել։ Քրիստինան գոհ է իր նոր կյանքից և նույնն է ցանկանում քրոջ համար, բայց օրվա ընթացքում կասկածներ են երևան գալիս։

Մրցանակներ
«Արծաթե Ալեքսանդր» մրցանակ, «Ծանոթացիր հարևանների հետ» ծրագրի մրցույթ, Սալոնիկի ՄԿՓ, 2022, Լավագույն ֆիլմ, իսրայելական խաղարկային ֆիլմերի մրցույթ, Հայֆայի ՄԿՓ, 2022

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր(ներ)` Այելեթ Քայթ, Ամիր Հարել
Ռեժիսոր՝ Միխալ Վինիկ
Սցենարի հեղինակ՝ Միխալ Վինիկ
Օպերատոր՝ Գայ Ռազ
Նկարիչ՝ Շունիթ Ահարոնի
Երաժշտությունը՝ Դաֆնա Քինան
Հնչյունային ձևավորող՝ Ռոնեն Նագել
Մոնտաժող՝ Մայա Քենիգ
Դերերում. Լենա Ֆրայֆելդ, Դաշա Տվորոնովիչ, Յակով Զադա Դանիել, Ավրահամ Շալոմ Լևի
Արտադրությունը՝ Lama Films


Միխալ Վինիկ
Նրա դեբյուտային աշխատանքը՝ «Բարաշը» (2015), առաջին անգամ ցուցադրվել է Սան Սեբաստիանի ՄԿՓ-ում և դարձել փառատոների ու վաճառքի հիթ․ ֆիլմը ներկայացվել է աշխարհի ավելի քան 90 փառատոնում, ստացել 10 միջազգային մրցանակ և վաճառվել 26 երկրի։ Վինիկի «Խայծը» (2009) և «Իրականության ստուգում» (2011) կարճամետրաժ ֆիլմերը, որոնց պրեմիերաները կայացել են Լոկառնոյում և «Սանդենս»-ում, մրցանակների են արժանացել Իսրայելում և աշխարհի այլ երկրներում։ Նրա «Վալերիան ամուսնանում է» երկրորդ խաղարկային կինոնկարը մասնակցել է Վենետիկի և Թորոնթոյի ԿՓ-երին և այժմ էլ շարունակում է ցուցադրվել այլ միջազգային կինոփառատոներում։ Միխալ Վինիկն արդեն աշխատում է իր երրորդ խաղարկային ֆիլմի վրա, որը «Դու ինձ համար ամեն ինչ ես» վերնագիրն ունի: Նա մի շարք հեռուստասերիալների սցենարի հեղինակն է, նաև «Ով է քեզ արտոնագիր տվել» սերիալի համառեժիսորը Դանիելա Դորոնի և Թալյա Լավիի հետ։

Ֆիլմացանկ
Խայծը (կ/մ, 2009), Իրականության ստուգում (կ/մ, 2011), Բարաշ (2015), Վալերիան ամուսնանում է (2022):




ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ