Հայաստան
ԳՅՈՒՂԸ ՈՐ ԿԱՆԳՆԻ․․․
23 րոպե
2022

Սինոփսիս
Մարիամն ապրում է հեռավոր հայկական գյուղում, որտեղ ոչ մի տղամարդ չկա։ Ընտանիքի վերամիավորման հույսերը փշրվում են Մարիամի ծննդյան օրը, բայց նա պետք է մի կողմ դնի անձնական փլուզված երազանքները և սնուցի մայրանալ պատրաստվող ընկերուհու՝ Անուշի երազանքները ներդաշնակ կյանքի մասին։

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Նարե Լեոնե Տեր-Գաբրիելյան, Լիդիա Ինջովա, Քվենթին Դենիել
Ռեժիսոր՝ Օֆելիա Հարությունյան
Սցենարի հեղինակ՝ Տեսիլ Մեղդիկյան
Օպերատոր՝ Օֆելիա Հարությունյան
Նկարիչ՝ Լուսինե Սարգսյան
Երաժշտությունը` Սիմոն Ֆռանքեի
Հնչյունային ձևավորող՝
Մոնտաժող՝ Իվետ Մ․ Ամիրյան
Արտադրությունը՝ Fermata Film,Matching Socks Ventures, Wombat Films


Օֆելիա Հարությունյան
Նյուjորքabnak հայ կինոռեժիսոր, որի ֆիլմացանկում կան և՛ խաղարկային, և՛ վավերագրական ֆիլմեր։ Բոլորովին վերջերս Ալեքս Գիբնիի և Սուզան Հիլինգերի հետ նկարահանել է և թողարկել «Ամբողջովին հսկողության տակ» վավերագրական ֆիլմը։ Առաջին անգամ Վենետիկի ՄԿՓ-ում ցուցադրված «Խենթ, ոչ խելագար» ֆիլմի պրոդյուսերն է և «Կարմիր խնձորներ» ֆիլմի սցենարի հեղինակն ու պրոդյուսերը. վերջինիս պրեմիերան կայացել է Թորոնթոյի ՄԿՓ-ում։ Օֆելիա Հարությունյանը Բեռլինի ՄԿՓ-ի տաղանդների հարթակի շրջանավարտ է, նրա ֆիլմերը ներկայացվել են «Սանդենս», «Հարավ հարավ-արևմուտքով» (SXSW), Ամստերդամի վավերագրական կինոյի (IDFA), Ամերիկյան կինոինստիտուտի, Կլերմոն-Ֆերանի և այլ կինոփառատոներում։

Ֆիլմացանկ
Շրջանակը (կ/մ, 2016), Ամբողջովին հսկողության տակ (2020), Գյուղը որ կանգնի …(կ/մ, 2022):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ