Բելգիա/Իտալիա/Նիդերլանդներ/Բուլղարիա/Հայաստան
ԼՈՒԿԱ
88 րոպե
2022

ՍԻՆՈՓՍԻՍ
Մարտի ծարավ երիտասարդ զինվոր Լուկան ուղղվում է դեպի հյուսիս՝ լեգենդար Ֆորտ Կայրոս, որտեղ զինվորները հերոսաբար պաշտպանում են քաղաքակրթության մնացորդները: Փոխարենը նա գտնում է մի անգործունակ կառույց, որը երբեք նույնիսկ թշնամի չի տեսել և վեհության մոլուցքից փքված հրամանատարություն ունի: Լուկան մխիթարություն է գտնում առեղծվածային ռադարի ինժեներ Կոնստանտինի և թեթևամիտ շարքային Ժերոնիմոյի հետ ընկերության մեջ: Նա դրսևորում է դիպուկահարի իր մեծ հմտությունը և «բազեի» կոչում ստանում: Հեռավոր մատույցները պահող էլիտար պահակախմբի կազմում նրա օրերը հոսում են սպասման մշուշում մինչև այն ժամը, երբ հյուսիսում նկատում է մի ձի: Սա հանգեցնում է մի շարք ողբերգական դեպքերի, որոնք ի վերջո կտապալեն Ֆորտ Կայրոսի մասին ստեղծված պատրանքը:

ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԸ
Պրոդյուսեր` Պետեր Բրոսենս, Ջեսիքա Վուդուորթ
Ռեժիսոր՝ Ջեսիքա Վուդուորթ
Սցենարի հեղինակ՝ Ջեսիքա Վուդուորթ
Օպերատոր՝ Վիրժինի Սուրդեյ
Նկարիչ՝ Սաբինա Խրիստովա
Երաժշտությունը` Տեհո Տեարդոյի
Հնչյունային ձևավորողներ՝ Մարկ Լիզյե, Ստեֆանո Կամպուս, Պոլ Ժիես
Մոնտաժող՝ Դավիդ Վերդուրմե
Դերերում. Յոնաս Սմուլդերս, Ջերալդին Չապլին, Յան Բեյվուտ, Սամվել Թադևոսյան, Ջանգո Շրևենս, Սամ Լուվիկ
Արտադրությունը՝ Dokino, Bo Films, Krater Films, Beluga Tree, Palosanto Films, Volya Films, Art Fest

Ջեսիքա Վուդուորթ
Բելգիայում հաստատված ամերիկացի կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր։ Նրա նախորդ լիամետրաժ գեղարվեստական ֆիլմերն են «Խադակը», «Ալտիպլանոն», «Հինգերորդ եղանակը», «Բելգիացիների արքան» և «Բոկոտն կայսրը», որոնք նկարահանվել են Պետեր Բրոսենսի հետ: Այս ֆիլմերը ներկայացվել են ավելի քան 350 փառատոնում և արժանացել ավելի քան 70 մրցանակի։ Վուդուորթը հասակ է առել մեջընդմեջ Բելգիայում, Շվեյցարիայում ու ԱՄՆ-ում և սովորել ու աշխատել Իտալիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, Մոնղոլիայում, Մարոկկոյում: Նա գրականություն է ուսանել Փրինսթոնի համալսարանում և վավերագրական կինոյի մագիստրոսի կոչումով ավարտել Սթենֆորդի համալսարանը: Սեմինարներ է անցկացնում դերասանների և ռեժիսորների համար, եղել է միջազգային փառատոների ժյուրիների կազմում:

Ֆիլմացանկ
Կույսի օրագրերը (2001), Ուրգայի երգը (վավեր., 1999), Խադակ (2006), Ալտիպլանո (2009), Հինգերորդ եղանակը (2012), Բելգիացիների արքան (2016), Բոկոտն կայսրը (2019), Հրեշտակներ (կ/մ, 2023), Լուկա (2023)։


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ