Եմեն/Սուդան/Սաուդյան Արաբիա
ԲԵՌԸ
91 րոպե
2023

Սինոպսիս
Ադեն, Հարավային Եմեն: Իսրաան և Ահմեդը հնարավոր ամեն ջանք թափում են իրենց երեք զավակներին նորմալ կյանք ու կրթություն տալու համար: Պարզելով, որ Իսրաան նորից հղի է՝ նրանք ստիպված են դժվար որոշումներ կայացնել՝ առաջնորդվելով զուտ ընտանեկան շահով:

Մրցանակներ
Amnesty International-ի մրցանակ, Բեռլինի ՄԿՓ, 2023

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Մոհսեն Ալխալիֆի, Ամր Գամալ
Ռեժիսոր՝ Ամր Գամալ
Սցենարի հեղինակներ՝ Մազեն Ռեֆաաթ, Ամր Գամալ
Օպերատոր՝ Մրինալ Դեսաի
Նկարիչներ՝ Ասիմ Աբդուլազիզ, Թամիմ Մոհամեդ
Երաժշտությունը` Չեն Մինչանի
Հնչյունային ձևավորողներ՝ Ռանա Էիդ, Ռաուադ Հոբեյկա
Մոնտաժող՝ Հեբա Օթման
Դերերում. Խալեդ Համդան, Աբիր Մոհամեդ, Սամա Ալամռանի:
Արտադրությունը՝ Adenium Productions




Ամր Գամալ
Կինոյի և թատրոնի եմենցի անկախ ռեժիսոր (ծնվ. 1983, Լեհաստան)։ 2003-ին Նախագահական մրցանակի է արժանացել դրամատուգիայի ասպարեզում:։ 2005-ին Ադենում ստեղծել է «Խալիջ» թատերախումբը, սեփaկան պիեսների հիման վրա բեմադրել խմբի բոլոր ներկայացումները: Նրա «Մաք Նազելը» դարձել է առաջին եմենական պիեսը, որ երկրում մեծ հաջողություն ունենալուց հետո բեմադրվել է Եվրոպայում (Բեռլին): 2018-ին սկիզբ է առել Գամալի առաջին լիամետրաժ աշխատանքի՝ «Հարսանիքից տասն օր առաջ» ֆիլմի արտադրությունը։ Այս ֆիլմը, որի պրեմիերան կայացել է Ադենում, դարձել է վերջին երեք տասնամյակում թողարկված առաջին եմենական կինոնկարը։ Ավելի քան ութ ամիս ցուցադրվելով՝ 2018-ին ֆիլմը Եմենի կողմից պաշտոնապես ներկայացվել է «Օսկար»-ի: Ամր Գամալը բնակվում և աշխատում է Ադենում (Եմեն):

Ֆիլմացանկ
Կողպված դռներ (կ/մ, 2012), Շղթայազերծ կանայք (կ/մ, 2013), Հարսանիքից տասն օր առաջ (2018), Բեռը (2023)։


ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ