Պորտուգալիա
ԱՔՍՈՐ
123 րոպե
2019

Սինոփսիս
Մի տուն է այրվում։ Բոլոր տներն են այրվում։ Մի ճամփորդությունը վերածվում է մի քանի փոքր ճամփորդության, իսկ այս մեկն անդարձ է։ Շատ կանայք են խոսում: Իրենց պատմություններն են անում: Այլ բաների թվում՝ կորստի, մահվան, կյանքի պայքարի մասին:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Պաուլա Պրիպաշ, Ժուան Մատուշ, Ռոդրիգու Դիաս Դիաս
Ռեժիսոր՝ Մարիա Կլարա Էշկոբար
Սցենարի հեղինակ՝ Մարիա Կլարա Էշկոբար
Օպերատոր՝ Բրունու Ռիզաշ
Նկարիչ՝ Ժուլիանա Լոբու
Հնչյունային ձևավորողներ՝ ՆաուելՊալենկի
Մոնտաժող՝ Պատրիսիա Սարամագու
Նկարահանվել են․ Կառլա Կինսո, Օտու Ժունիուր, Ռոմուլու Բրագա, Դավիդ Լոբու
Արտադրությունը՝ Terra Treme

Մարիա Կլարա Էշկոբար
Կինոռեժիսոր, սցենարիստ և բանաստեղծուհի։ Նրա առաջին լիամետրաժ խաղարկային ֆիլմը՝ «Աքսորը», ներկայացվել է Ռոտերդամի ՄԿՓ-ի պաշտոնական մրցույթում, ինչպես նաև Վիեննայի, Թայպեյի և այլ կինոփառատոներում։ «Օրերը նրա հետ» լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որ Մրիա Կլարան նկարահանել է իր սցենարով, մրցանակներ է ստացել Տիրադենտիսի ԿՓ-ում (Բրազիլիա), DocLisboa-ում (Պորտուգալիա), Մուրսիայի ՄԿՓ-ում (IBAFF) և Հավանայի ԿՓ-ում (Կուբա)։ 2014-ին ֆիլմը ցուցադրվել է Բրազիլիայի 18 քաղաքներում, իսկ Մորեյրա Սալիս ինստիտուտը թողարկել է DVD սկավառակով։ Մարիա Կլարա Էշկոբարը նաև երկու կարճամետրաժ ֆիլմի սցենարի հեղինակն ու ռեժիսորն է. մեկը «Կիրակին» է, որը ցուցադրվել է Սան Սեբաստիանի ՄԿՓ-ում, մյուսը՝ «Ընտանեկան շրջագայությունը»։ 2019-ին նա հրապարակել է իր բանաստեղծությունների առաջին գիրքը «Երկյուղ, երկյուղ, երկյուղ» վերնագրով։

Ֆիլմացանկ
Կիրակի (կ/մ 2004), Ընտանեկան շրջագայություն (կ/մ, 2010), Օրերը նրա հետ (վավ․, 2012), Աքսոր (2019)։



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ