Վրաստան
ԹՄԲԿԱՀԱՐԸ
84 րոպե
2022

Սինոփսիս
Նիկոն խոստումնալից երիտասարդ երաժիշտ է։ Նա մեծ սպասումներ ունի կյանքից և երազում է ունենալ թմբուկների սեփական հավաքածուն: Երբ նրա կյանքում հայտնվում է հմայիչ թմրավաճառ Կոգոն, Նիկոն հայտնվում է թմրաբիզնեսի և կոռումպացված ոստիկանության հակամարտության մեջ: Նիկոյի համար գալիս է մի պահ, երբ նա սկսում է վերագնահատել իր կյանքը:

Մրցանակներ
Հատոկ հիշատակում, Թբիլիսիի ՄԿՓ

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Էլենե Մարգվելաշվիլի
Ռեժիսոր՝ Կոտե Կալանդաձե
Սցենարի հեղինակներ՝ Կոտե Կալանդաձե, Եկատերինե Չելիձե
Օպերատոր՝ Վասիլի Դոլիձե
Երաժշտությունը` Գոգի Ձոձուաշվիլիի, Lady Heroine-ի
Մոնտաժողներ՝ Կոտե Կալանդաձե, Լևան Կուխաշվիլի
Դերերում․ Լաշա Ծկվիտինիձե, Նատա Սոպրոմաձե,Գոգի Ձոձուաշվիլի, Նիկա Գորդեզիանի
Արտադրությունը՝ Parachute Films


Կոտե Կալանդաձե
Կոտե (Կոնստանտին) Կալանդաձեն վրացի երիտասարդ ռեժիսոր է, սցենարիստ, պրոդյուսեր և երաժիշտ, որը վրաց երաժշտության ասպարեզում անուն է հանել որպես Nebo SSSR և Lady Heroine խմբերի մեներգիչ։ Մինչ ռեժիսուրան աշխատել է կինոյի տարբեր ոլորտներում՝ որպես դերասան, հնչյունային ռեժիսոր, կոմպոզիտոր: 2014-ին դարձել է Parachute Films կինոընկերության համահիմնադիրը՝ այժմ պետաջակցությամբ թողարկելով չորս գեղարվեստական ֆիլմ։ 2014-ին «Թմբկահարն» արժանացել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի դեբյուտային ֆիլմի դրամաշնորհին։ Կալանդաձեի երկրորդ լիամետրաժ նախագիծը՝ «Գորշ երկինքը», որ զարգացման փուլում է, 2018-ին ստացել է Վրաստանի ազգային կինոկենտրոնի զարգացման դրամաշնորհը, Midpoint Feature Launch-ի և 2020-ի Ռոտերդամի ԿՓ-ի Lab մրցանակը:

Ֆիլմացանկ
Շնից լավ (վավ., 2016), Մեռած հոգու արձակուրդը (վավ․, 2020), Թմբկահարը (2022)։



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/TRAILER