Բրազիլիա
ԿԱԼՎԱԾՔ
101 րոպե
2022

Սինոփսիս
Երբ ապստամբած աշխատողները գրավում են Թերեզայի ընտանեկան կալվածքը, նա վերջին պահին փախչում է, ապաստանում իր զրահամեքենայում: Որքան էլ թակարդն ընկած՝ Թերեզան հրաժարվում է բանակցել: Թրիլեր, որտեղ երկու աշխարհ ուր որ է կբախվեն

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր` Լիվիա դի Մելու
Ռեժիսոր՝ Դանիել Բանդեյրա
Սցենարի հեղինակ՝ Դանիել Բանդեյրա
Օպերատոր՝ Պեդրու Սոտերու
Նկարիչ՝ Մայրա Մեսկիտա
Երաժշտությունը` Կայո Դոմինգիսի, Նիկուլաու Դոմինգիսի
Հնչյունային ձևավորողներ՝ Լուկաս Կամինյա, Նիկուլաու Դոմինգիս
Մոնտաժող՝ Մատեուս Ֆարիաս
Դերերում. Մալու Գալի, Զուլեյկա Ֆեռեյրա, Տավինյու Տեյշեյրա, Սամուել Սանտուս, Էդիլսուն Սիլվա
Արտադրությունը՝ Símio Filmes, Vilarejo Filmes, Lunática



Դանիել Բանդեյրա
2001-ից իր Símio Filmes կինոընկերությամբ սկսել է աշխատել լստեսողական ոլորտում: Որպես մոնտաժող համագործակցել է Ռեսիֆիի կինոալիքի մի շարք ռեժիսորների հետ, որոնց թվում են Կլեբեր Մենդոնսա Ֆիլյուն, Կամիլու Կավալկանտին և Գաբրիել Մասկարուն։ 2007-ին Բանդեյրան իր «Խիզախման ընկերներ» ֆիլմով առաջին անգամ հանդես է եկել որպես լիամետրաժ ֆիլմի սցենարի հեղինակ և ռեժիսոր։ Այդ ժամանակից ի վեր նա նկարահանել է մի քանի կարճամետրաժ՝ «Մաշկի տակ» ֆիլմը՝ Պեդրու Սոտերուի և «Մենությունը» Ժուոանա Գատիսի ու Ֆլավիա Վիլելայի հետ։ Մոնտաժել է Vermelho Profundo-ի թողարկած «Սատանայի հանգույցը» կինոլմանախը (2018) և Մարսելու Պեդրոզուի «Brasil S/A»-ն, որի համար 2014-ին Բրազիլիայի ԿՓ-ում մրցանակի է արժանացել լավագույն մոնտաժի համար։ «Կալվածքը» նրա երկրորդ լիամետրաժ կինոնախագիծն է։

Ֆիլմացանկ
Խիզախման ընկերներ (2007), Ցտեսություն, մնաս բարով (կ/մ, 2009), Մաշկի տակ (համառեժ., կ/մ, 2012), Մենություն (համառեժ., կ/մ, 2015), Կալվածք (2022)։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ