Մեծ Բրիտանիա
ՋԵՐԵՄԻ ԹՈՄԱՍԻ ՓՈԹՈՐԻԿՆԵՐԸ
94 րոպե
2021

Synopsis
«Վերջին կայսրը» ֆիլմի պրոդյուսեր Ջերեմի Թոմասը ամեն տարի ցամաքային և ծովային ուխտագնացություն է կատարում Կաննի կինոփառատոն՝ հին սպորտային մեքենայով ճաանապարհ ընկնելով Լոնդոնից, հաճախ մեկ-երկու մտերիմ ընկերոջ հետ: Այս տարի ռեժիսոր Մարկ Քազընսը ուղեկից է եղել և նկարահանել ճանապարհին: Անսովոր մեծ շրջագայությունն ընդգրկում է տեսարժան վայրեր և մարդկանց, որոնք կապված են պրոդյուսերի կյանքի ու ֆիլմերի հետ՝ Բերտոլուչչիի «Երազողները» ֆիլմի փարիզյան վայրերից մինչև Լիոն՝ կինոյի ծննդավայրը, և ապա Ռիվիերայի փառատոն։

Awards
Լավագույն վավերագրական ֆիլմ, Իսպանական հեռուստտեսության «Կինօրեր» ծրագրի մրցանակաբաշխություն, 2023

Cast & Crew
Պրոդյուսեր` Դեյվիդ Փ. Քելի
Ռեժիսոր՝ Մարկ Քազընս
Սցենարի հեղինակ՝ Մարկ Քազընս
Օպերատոր՝ Մարկ Քազընս
Երաժշտությունը` Դեյվիդ Հոլմսի
Հնչյունային ձևավորող՝ Ալի Մառի
Մոնտաժող՝ Թիմո Լանգեր
Նկարահանվել են Ջերեմի Թոմասը, Դեբրա Ուինգերը, Թիլդա Սուինթոնը, Մարկ Քազընսը, Ռեբեկա Օ’Բրայենը:
Արտադրությունը՝ David P. Kelly Films, Creative Scotland, Cyprus
Avenue Films



Մարկ Քազընս
Մարկն իռլանդական և շոտլանդական արմատներով ռեժիսոր և գրող է։ Նրա ֆիլմերը, այդ թվում «Առաջին ֆիլմը», «Ֆիլմի պատմությունը․ ոդիսական», «Սա ի՞նչ ֆիլմ է սիրո մասին», «Կարող է կյանք լինել», «Պատմություն երեխաների և ֆիլմի մասին», «Ատոմային», «Ստոկհոլմ, իմ սեր», «Ես Բելֆաստն եմ» և «Օրսոն Ուելսի աչքերով», առաջին անգամ ցուցադրվել են Կաննի, Բեռլինի, Սանդենսի և Վենետիկի փառատոններում և շահել են Prix Italia, Peabody, Սթենլի Քուբրիքի, European Film Award մրցանակները նորարարական մատուցման համար և բազմաթիվ այլ մրցանակներ։ Նա ֆիլմեր է նկարահանել Իրաքում, պաշարված Սարաևոյում, Ասիայում, Ամերիկայում և Եվրոպայում։ Ունի Էդինբուրգի և Ստերլինգի համալսարանների պատվավոր դոկտորի կոչումներ։ Մարկի գրքերը, այդ թվում «Պատկերացնելով իրականությունը․ Ֆաբերի վավերագրական ֆիլմերի գիրքը», «Ֆիլմի պատմությունը» և «Որոնման պատմությունը», հրապարակվել են աշխարհի տարբեր երկրներում։ Նա համագործակցել է Թիլդա Սվինթոնի հետ նորարական ֆիլմերի նախագծերում և փորձել է գտնել նոր զգացմունքային կինոմատոգրաֆիկ ձևեր՝ մատուցելու համար իր ֆիլմերի թեմաները՝ որոնում, քաղաքներ, կինո, մանկություն և ապաքինում։ Մարկ Քազինսը Բելֆաստի կինոփառատոնի նախագահն է, Էդինբուրգի միջազգային կինոփառատոնի հովանավորը և Մայքլ Մուրի Traverse City կինոփառատոնի խորհրդականը։ Նրա տասնչորս ժամ տևողությամբ «Կանայք, որոնք ստեղծում են կինո» վավերագրական ֆիլմը կինոն վերաիմաստավորելու փորձ է։ Ֆիլմում պատմողի դերում են Ջեյն Ֆոնդան, Թիլդա Սվինթոնը, Շարմիլա Տագորը, Քերի Ֆոքսը, Դեբրա Ուինգերը, Աջոա Անդոհը և Թենդի Նյուտոնը։ Նրա վերջին ֆիլմն է «Ջերեմի Թոմաս․ փոթորիկներ»։ Մարկ Քազինսը քայլելով անցել է Լոս Անջելեսը, Բելֆաստը, Մոսկվան, Պեկինը, Լոնդոնը, Փարիզն ու Բեռլինը, Դակարն ու Մեքսիկո քաղաքը։ Մի անգամ նա Էդինբուրգից մեքենա վարելով հասել է Մումբայ, և սիրում է լողալ գիշերը։

Ֆիլմացանկ
Հարգելի պարոն Գորբաչով (1989), Ծոցի պատերազմ. շոտլանդացու հայացք (1990), Եվս մի ուղևորություն գնացքով (1993), Ես գիտե՛մ, թե ուր եմ գնում: Վերստին այցելելով (1994), Յան Համիլթոն Ֆինլի. թեթևակի (1996), Հիշում եմ IKWIG-ը (1996), Տեսարան առ տեսարան (1997-2001), Կինոդրոմ (1997-2000), Իրանի կինոն (2005), Ճանապարհին Քիառոսթտամիի հետ (2005), Հավատ (2005), Առաջին տպավորություններ (2008), Նոր տասը պատվիրաններ. Քենի Ռիչի (2008), Նոր տասը պատվիրաններ. «8 1/2» (2008), Նոր տասը պատվիրաններ (2008), Առաջին ֆիլմը (2009), Կինոյի պատմություն. ոդիսական (2011), 60 վայրկյանի մենություն զրո տարում (2011), Կինոն ամենուր է (2011), Ի՞նչ է այս ֆիլմը, որ կոչվում է սեր (2012), Սիրելի Ժորժ Մելիես (2013), «Ապոլլոն». առաջին պատերազմական կինոթատրոնը (2013), Այստեղ վիշապներ կան (2013), Երեխաների և կինոյի պատմություն (2013), Անօթևանը (2014), Քամին ծառերի մեջ (2014), Տեղը (2014), Կարող է կյանք լինել (2014), Թին ու քամհարը (2014), Բայց հետո նորից, քիչ են նշելու համար (2014), Կինոն գնող ֆիլմը (2014), Վեց ցանկություն՝ Դ. Հ. Լորենսը և Սարդինիան (2014), Հարգելի Ջոն Գրիրսոն (2014), Քո աչքերը հանդիսավոր փայլում են ատելությունից (2015), Ես Բելֆաստն եմ (2015), Միջուկային ռումբը, վախով լի կյանքը և խոստումը (2015), Անտոնիա Բըրդ. իսթէնդցիներից Հոլիվուդ (2016), Ստոկհոլմ, իմ սեր (2016), Ավելի մեծ, քան «Փայլատակումը» (2016), Էյզենշտեյնը Լորենսի մասին (2016), Փոթորիկ իմ սրտում (2017), Օրսոն Ուելսի աչքերը (2017), Կանայք ֆիլմ են նկարում. նոր ճանապարհային ֆիլմ կինոյի միջոցով (2019), Ալեքսանդրի ֆիլմը (2020), Կինոն ճանաչելու 40 օր (2020), Այս խախտումը (2020), Հարգելի Փոլ Շրեյդեր (2020), Ջերեմի Թոմասի փոթորիկները (2021), Նայելու պատմությունը (2021), Կինոյի պատմություն. նոր սերունդ (2021), Ծաղիկները, ձուկն ու աքլորը (2021), Մեծ խանգարված սրտի բալլադը (2022), Երթ դեպի Հռոմ (2022), Անունս Ալֆրեդ Հիչքոք է (2022):



ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ