Ֆրանսիա/Հայաստան
ԹՈՆՐԱՏՈՒՆ
85 րոպե
2023

Սինոփսիս
Նահապետական ավանդույթով հայկական գյուղում հինգ կին՝ դուստրեր, մայրեր և տատեր, հայկական ավանդական հացը՝ լավաշ թխելու ընթացքում բանավիճում են կյանքի ու պատերազմի մասին:

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսեր(ներ)` Անժելա Ֆրանգյան,De Gaulle Eid, Ստեֆանի Ժուրդեն
Ռեժիսոր՝ Իննա Մխիթարյան
Սցենարի հեղինակ՝ Իննա Մխիթարյան
Օպերատոր՝ Անդրանիկ Սահակյան
Հնչյունային ձևավորողներ՝ Գրասիելա Բառո, Արմեն Պապյան
Մոնտաժող՝ Ժյուստին Իրիար
Նկարահանվել են Սոֆյա Մխիթարյանը, Արուս Ասատրյանը, Հազարվարդ Հարոյանը, Էլինար Ամիրյանը:
Արտադրությունը՝ DoKino, La Huit, Cined Productions


Իննա Մխիթարյան
Հայաստանցի ֆոտոլրագրող։ Կարիերան սկսել է 2006-ին՝ ավարտելով Կովկասի ինստիտուտի և World Press Photo-ի ֆոտոլրագրության դասընթացը Երևանում: Aջակցություն է ստացել Բաց հասարակության հիմնադրամներից: 2010-ին արժանացել է Նա/Նե մեդիամրցանակաբաշխության 1-ին և 2-րդ մրցանակներին։
«Թոնրատունը» նրա առաջին լիամետրաժ աշխատանքն է։

Ֆիլմացանկ
Թոնրատուն (վավ․, 2023):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ