Ֆիլիպիններ/Ֆրանսիա/Պորտուգալիա/Դանիա
ԵՐԲ ԱԼԻՔՆԵՐԸ ՔԱՇՎԵՑԻՆ
187 րոպե
2022

Սինոփսիս
Լեյտենանտ Էրմես Պապաուրանը՝ Ֆիլիպինների լավագույն քննիչներից մեկը, հայտնվում է բարոյական բարդ ընտրության առաջ։ Որպես ոստիկանության ներկայացուցիչ՝ նա ականատես է դառնում ոստիկանական ուժերի կողմից մեծ նվիրումով իրականացվող հակաթմրանյութային արյունալի արշավին։ Կատարվող վայրագությունները քայքայում են Էրմեսին ֆիզիկապես և բարոյապես՝ առաջացնելով ծանր մաշկային հիվանդություն, որի պատճառը հուսահատությունն է և մեղքի զգացումը։ Մինչ նա փորձում է ապաքինվել, նրան հետապնդում է մութ անցյալը, որը վերադարձել է հաշիվ մաքրելու։


Մրցանակներ
Ժյուրիի հատուկ մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար, Հնդկաստանի ՄԿՓ, 2022

Ստեղծագործական կազմը
Պրոդյուսերներ` Բիանկա Բալբուենա, Բրեդլի Լյու, Ժան-Քրիսtոֆ Սիմոն, Ժոակիմ Սապինյու, Մարթա Ալվես
Ռեժիսոր՝ Լավ Դիաս
Սցենարի հեղինակ՝ Լավ Դիաս
Օպերատոր՝ Լարի Մանդա
Նկարիչ՝ Լավ Դիաս
Հնչյունային ձևավորողներ՝ Ուգու Լեյտան, Էմանյուել Կրոզե, Քսավյե Տյոլեն
Մոնտաժող՝ Լավ Դիաս
Դերերում. Ջոն Լոյդ Կրուս, Ռոնի Լասարո, Շամեյն Սենտեներա-Բուենկամինո
Արտադրությունը՝ Sine Olivia Pilipinas


Լավ Դիաս
Տնտեսագիտություն, ապա կինոարվեստ է ուսանել Կեսոնի կինոաշխատողների բարեկեցության հիմնադրամի (Mowelfund) կինոինստիտուտում: 2001-ին նկարահանել է «Ուեսթ Սայդ պողոտան» ֆիլմը, ապա` «Ֆիլիպինցի ընտանիքի զարգացումը» (2004) և «Երեմիա (Գիրք առաջին. Մողես արքայադստեր լեգենդը)» (2006): «Մահ հմայանքի երկրում» (2007) և «Մելամաղձ» (2008) ֆիլմերը երկուսն էլ մրցանակներ են ստացել Վենետիկի ՄԿՓ-ում, առաջինը` Հատուկ մրցանակ, իսկ երկրորդը՝ «Հորիզոններ» ծրագրի մրցանակը: Այնուհետև Դիասը նկարահանել է «Թիթեռները հուշեր չունեն» ֆիլմը (2009), որը նույն տարի ցուցադրվել է Լոկառնոյի ՄԿՓ-ում: 2013-ին նա ասպարեզ է հանել «Նորտե. պատմության ավարտը», որը ներկայացվել է Կաննի ՄԿՓ-ի «Հատուկ հայացք» ծրագրում: 2014-ին Լոկառնոյի ՄԿՓ-ում Դիասը «Ոսկե ընձառյուծի» է արժանացել «Նախկինից» ֆիլմի համար: 2016-ին Բեռլինի ՄԿՓ-ում նրա «Օրորոցային տրտում գաղտնիքին» ֆիլմն արժանացել է Ալֆրեդ Բաուերի անվան «Արծաթե արջի»:

Ֆիլմացանկ
Բարիո Կոնսեպսիոնի hանցագործը (1998), «Բուրգեր Բոյզ»-ում (1999), Լուսնի տակ մերկ (1999), Ուեսթ Սայդ պողոտան (2001), Հիսուս. հեղափոխականը (2002), Ֆիլիպինյան ընտանիքի զարգացումը (2004), Երեմիա (Գիրք առաջին. Մողես աարքայադստեր լեգենդը) (2006), Մահ հմայանքի երկրում (2007), Մելամաղձ (2008), Թիթեռները հուշեր չունեն (2009), Ծնունդների հարյուրամյակ (2011), Եղերերգ հեղափոխականին (2011), Ֆլորենտինա Ուբալդո. ԽՏԷ (2013), Նորտե. պատմության ավարտը (2013), Նախկինից (2014), Հատված (2015), Օրորոցային տրտում գաղտնիքին (2016), Հեռացած կինը (2016), Վերջից մեկ օր առաջ (կ/մ, 2016), Սատանայի ժամանակը (2018), Կանգառը (2019), Կենդանիների ցեղից (Genus Pan) (2020), Երբ ալիքները քաշվեցին (2022):

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ/ԹՐԵՅԼԵՐ