ԺՅՈՒՐԻՆԵՐ
2007

ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ԱՆ ՉՈՆ-ՍՈՒԿ

Հարավային Կորեա

"Հանքյորե" առաջադիմական թերթի հեղինակավոր լրագրողի վարկ ունենալով (1987-2004)` դարձել է նաև Կորեայի առաջատար կինոհանդեսի` "Cine 21՚-ի գլխավոր խմբագիրը: Դրանից առաջ 1999-ին հիմնված` Կորեայի կինոխորհրդի (KOFIC) առաջին վարչության անդամ է եղել և Կալիֆորնիայի համալսարանի ասպիրանտ: 2005-ին ընտրվելով նոր վարչության նախագահ, Ան Չոկ-սուկը նաև "Կանայք կորեական կինոյում" կազմակերպության տնօրենների խորհրդի անդամ է:

ԲԵՀՐՈՒԶ ՀԱՇԵՄՅԱՆ

Իրան

Ծնվել է 1959թ.-ին, ավարտել է Հանթեր քոլեջ Սիթիի ֆիլմարտադրության բաժինը (Նյու-Յորք, ԱՄՆ): Հաշեմյանը հանդիսանում է “Ճանապարհորդություն դեպի արև” ֆիլմի պրոդյուսերը, որի ռեժիսորն է Եշիմ Ուստաողլուն: Ֆիլմը 1999թ.-ին Բեռլինի միջազգային կինոփառատոնում արժանացել է Կապույտ հրեշտակ մրցանակի, իսկ 1999թ.-ի Ստամբուլի կինոփառատոնում ստացել է մի շարք մրցանակներ, որոնց թվում` Լավագույն ֆիլմ, Լավագույն ռեժիսոր, Ֆիպրեսի և Հանդիսատեսի մրցանակներ և այլն: Նրա մյուս ֆիլմերից են "Գլուխկոնծի դագաղում" (1997)` Դերվիշ Զաիմողլու և Մանհեթենն ըստ համարների (1993)` Ամիր Նադերի:

ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1938 թվականին դերասանների ընտանիքում: 1958 թվականին ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը` Արմեն Գուլակյանի արվեստանոցը: 1963-ին ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է Պատանի հանդիսատեսի պետական թատրոնում, այնուհետև` Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում: 1964-ից խաղում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: 1985-ին արժանացել է ՀՀ պետական մրցանակի, 1998-ին` "Մովսես Խորենացի" շքանշանի: Բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր է` թատրոնում և կինոյում խաղացած դերերի համար: Դրանցից առավելապես աչքի են ընկել շեքսպիյան խաղացանկից` Կլարենսը (ՙՌիչարդ 3-րդ՚), Համլետը, Հուլիոս Կեսարը, Չեխովի գործերում` Վոյնիցկին (ՙՔեռի Վանյա՚, Լոպախինը (ՙԲալի այգին՚, ինչպես նաև Հերոստրատը (Գրիգորի Գորինի "Մոռանալ Հերոստրատին" պւեսում: Կինոյում նրան ճանաչում բերեց Պագանինիի դերակատարումը Լեոնիդ Մենակերի "Նիկոլո Պագանինի" հեռուստաֆիլմում:

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ՄՐՑՈՒՅԹ

ՅՈՒՋԻՆ ՔՈՐ

ԱՄՆ

17-26 տարեկանում պահեստի ու բեռնամբարձիչի վարորդ է աշխատել, կռունկի օպերատոր, մեքենաշինական, պողպատաձուլական և պահածոների գործարանների բանվոր: Կինոկարիերան սկսել է 1973-ին՝ որպես Սան Ֆրանցիսկոյի Cine Manifest արմատական կինոխմբի անդամ: Նրա առաջին՝ «Վերուվար, կողքի ու ցած» խաղարկային ֆիլմի վերականգնված տարբերակը վերջերս ցուցադրվեց Նյու Յորքի Կինոանթոլոգիայի կենտրոնում: Քորը մեծ փորձ ունի թե՛ խաղարկային, թե՛ վավերագրական կինոյում: Նա «Ուոլդո Սոլթ. սցենարիստի ուղին» լիամետրաժ վավերագրության սցենարի հեղինակն ու ռեժիսորն է (Ռոբերտ Հիլմանի հետ): Ֆիլմը 1991-ին ներկայացվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին: Քորն իր սցենարով նկարահանել է նաև «Անապատի ծաղիկը» կինոդրաման (Ջոն Վոյթի և Աննաբեթ Գիշի մասնակցությամբ), որը 1986-ին ներկայացվել է Կաննի ՄԿՓ-ի պաշտոնական ծրագրում: Նա եղել է «Դարհեմի ցուլը», «Քոբ» մեծակտավ կինոկտավների երկրորդ ռեժիսորը, «Փրեֆոնթեյն», «Երբեք չկանչես գայլին», «Վայրի վարդը» ֆիլմերի սցենարների հեղինակը կամ համահեղինակը: Գրել է նաև հեռուստաֆիլմերի սցենարներ և նկարահանել հեռուստասերիալներ: Նրա վերջին վավերագրությունը` «Հավանայի ուրվական քաղաքը» (2015), փառատոնից փառատոն է անցել` շահելով Սևաստոպոլի վավերագրական կինոյի փառատոնի Հանդիսատեսի մրցանակը և Սիրակուզի ՄԿՓ-ի Բասել Շեհադեի անվան մրցանակը սոցիալական արդարության համար:

ԹՈՄ ՖԱՍԱՐԹ

Նիդերլանդներ

Ծնվել է 1979-ին՝ մեծացել է Նիդերլանդներում և Հարավային Աֆրիկայում: Կյանքի ծայրահեղ տարբերություններն արդեն վաղ տարիքից բացել են նրա աչքերը: Բայց, անկասկած, տնային տեսանկարահանումների մոլի սիրահար հոր ֆիլմերն էին առաջին սերմերը, որոնք հետագայում վերածվեցին կրքոտ սիրո կինոյի հանդեպ: Ֆասարթի առաջնեկը «Դոելի հրեշտակը» լիամետրաժ վավերագրությունն էր ոչնչացման վտանգի առաջ կանգնած մի բելգիական գյուղակի մասին: Պրեմիերան կայացավ Բեռլինալեում, այնուհետև ֆիլմը ցուցադրվեց աշխարհի ավելի քան հիսուն փառատոնում և բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացավ: 2015-ին Ֆասարթի «Ընտանեկան պատմություն» երկրորդ լիամետրաժ ֆիլմով բացվեց Ամստերդամի վավերագրական կինոյի ՄՓ-ը (IDFA), որտեղ նա իր գործերի համար ստացավ Իշխան Բեռնհարդ մշակութային հիմնադրամի վավերագրության հեղինակավոր մրցանակը: IDFA-ի ժյուրիի հատուկ մրցանակը շահելուց հետո ֆիլմն իր ուղին գտավ դեպի միջազգային տարբեր փառատոներ` բերելով բազում մրցանակներ: Վերջերս «Ընտանեկան պատմությունն» արժանացավ նաև Նիդերլանդների կինոակադեմիայի «Ոսկե հորթ» մրցանակին՝ որպես լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ և ձեռք բերվեց Netflix ամերիկյան ընկերության կողմից միջազգային հեռարձակման համար: Variety հանդեսը Ֆասարթին «տասը դիտարժան վավերագրողներից մեկն» է կոչել: Կինոգործունեությանը զուգընթաց նա դասավանդում է միջազգային ճանաչում ունեցող կինոդպրոցներում:

ՄԻՔԵԼԱՆՋԵԼՈ ՄԵՍՍԻՆԱ

Իտալիա

Ծնվել է 1962-ին Իսկիայում (Իտալիա): 1996-ից նկարահանման տարածքի մենեջեր լինելով՝ համագործակցել է բազմաթիվ իտալական և միջազգային կինոարտադրողների հետ: 2001-ին հիմնել է «Կինոն և տարածքը» նախագիծը, որի նպատակն էր կոմերցիոն կապ ստեղծել լսատեսողական արտադրանքի ու տարածքների միջև: 2003-ից դարձել է Իսկիայի ՄԿՓ-ի պրոդյուսերն ու գեղարվեստական ղեկավարը: 2005-ին, համագործակցելով իտալական և միջազգային կինոհանձնախմբերի հետ, ընդարձակել է նախագիծն ու կազմակերպել Տարածքների և կինոզբոսաշրջության միջազգային փոխանակման առաջին հանդիպումը՝ նվիրված կինոզբոսաշրջության ասպարեզում կուտակված փորձի քննարկմանն ու փոխանակմանը: 2006-ին Իտալիայի զբոսաշրջության փոխանակում (BIT) կազմակերպության հետ ձեռնարկել է Իտալիայում առաջին հետազոտությունը, որի նյութը այլազգի զբոսաշրջիկների ընտրած ֆիլմերն էին Իտալիայի հիշատակմամբ: 2009-ին Մեսսինան ստեղծել է կինոզբոսաշրջության մշտապես գործող գիտական դիտարանը, որի հիմնադիր նախագահն է առայսօր: Տարիներ շարունակ կուտակած տվյալների և ուսումնասիրությունների շնորհիվ համագործակցում է մի շարք իտալական համալսարանների հետ տարածքային մարքեթինգի և տարածքի վրա լսատեսողական արտադրանքի ազդեցության հետազոտման ոլորտում: 2005-ից իր փորձը կիսում և տվյալներն է տրամադրում այն միջազգային համաժողովներին, որոնք նվիրված են զբոսաշրջությունը խթանող համաշխարհային կինոյի երևույթին: 2007-ից Իտալիայի կինոփառատոների վարչության անդամ է և հանդես է գալիս ՄԿՓ-երի ժյուրիների կազմում:

ՄԻՄԻ ԳՅՈՐԳՈՍԿԱ-ԻԼՅԵՎՍԿԱ

Մակեդոնիա

Ծնվել է 1972-ին: Արվեստի մագիստրոս է: Ավելի քան քսան տարի կինոասպարեզում է` նախկինում լինելով Մակեդոնիայի ֆիլմադարանի տնօրենը: Մակեդոնիայի ազգային ներկայացուցիչն է Eurimages-ում (Եվրախորհրդի Եվրոպական կինոյի աջակցության հիմնադրամ), եղել է նաև FIAF-ի (Կինոարխիվների միջազգային դաշնություն) գործադիր կոմիտեի և ACE-ի (Եվրոպական ֆիլմերի արխիվների ընկերակցություն) ակտիվ անդամ: 2015-ին նշանակվել է Մակեդոնիայի կինոգործակալության տնօրեն: 2013-ին երկրորդ անգամ է ընտրվել FIAF-ի գործադիր կոմիտեի անդամ, իսկ 2014-ին չորրորդ անգամ՝ ACE-ի գործադիր կոմիտեի անդամ: Աջակցել է մակեդոնական կինոյի զարգացմանը, ազգային կինոժառանգության պահպանմանն ու միջազգային կապերի ամրապնդմանը: Նրա՝ որպես կինոդարանի տնօրենի ուշադրության կենտրոնում է եղել թվայնացման նոր ծրագրերի ներդրումը մակեդոնացի նշանավոր հեղինակների մի շարք ֆիլմերը վերականգնելու և պահպանելու նպատակով: Վերջին քսան տարում լսատեսողական ժառանգության եռանդուն հետազոտական աշխատանք է կատարել որպես Eureka Audiovisual-ի փորձագետ Արևմտյան Բալկանների երկրների և Հարավ-արևելյան կինոցանցի անդամ երկների կապերի գծով: Կինոյի պատմության, տեսության, կինոյի և գրականության կապերի և լսատեսողական ժառանգության պահպանման վերաբերյալ բազմաթիվ հրապարակումների ու հոդվածների հեղինակ է: Երկու տարի առաջ դարձել է Սկոպյեի դրամատիկական արվեստների ֆակուլտետի լսատեսողական արխիվացման դոցենտ:

ԳՐԻԳՈՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հայաստան

Ռեժիսոր: Ծնվել է 1950-ին Երևանում: 1975-ին ընդունվել է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին (կուրսի ղեկավար` Գ. Մելիք-Ավագյան): 1980-ին, ավարտելով ինստիտուտը, մեկնել է Մեղրի, ուր աշխատել է որպես տեղի ժողովրդական թատրոնի ռեժիսոր: 1981-1984 թթ. ռեժիսոր է եղել հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայում: 1987-ին ընդունվել է «Հայֆիլմ» կինոստուդիա, այնուհետև` աշխատանքի անցել «Հայկ» կինոստուդիայում որպես փաստավավերագրական ֆիլմերի ռեժիսոր: 1988-ին նրա «Թատերական հրապարակ» ֆիլմը մասնակցել է Սվերդլովսկի ոչ խաղարկային ֆիլմերի 1-ին ՄԿՓ-ին և արժանացել ժյուրիի մրցանակին:1989-ին նույն ֆիլմը Կիևի ՄԿՓ-ում ստացել է Մեծ մրցանակ, իսկ 1990-ին Հարությունյանը հրավիրվել է այդ փառատոնին` որպես ժյուրիի անդամ: Նրա աշխատանքները միջազգային կինոփառատոներում արժանացել են տարբեր մրցանակների:Ավելի քան 20 ֆիլմի հեղինակ է

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ ՄՐՑՈՒՅԹ

ՎԻԳԵՆ ՉԱԼԴՐԱՆՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1955թ. դեկտեմբերի 26-ին Երևանում (Հայաստան): Դիպլոմ է ստացել ինչպես ֆիլմի, այնպես էլ թատրոնի ռեժիսուրայի գծով: Իր կարիերայի սկզբում նկարահանել է և հաճախ նկարահանվել որոշ խաղարկային և կարճամետրաժ ֆիլմերում, ինչպես նաև բազմաթիվ հայտնի պիեսներում: Նա նկարահանել է 50 ֆիլմ, որոնց համար ստացել է ավելի քան 25 նշանակալի միջազգային մրցանակներ, այդ թվում` Հյուսթոնի միջազգային կինոփառատոնի Ոսկե մրցանակը 1994թ.: Բոլորովին վերջերս ՀՀ նախագահի կողմից նրան պատվել են Մովսես Խորենացի մրցանակով: 2006թ. նրան շնորհվել է “Անահիտ” մրցանակը համաշխարհային կինոյում վաստակի համար Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության կողմից: Նրա գործերից ամենահայտնիները երկու եռապատումներն են: Առաջինը, որը բաղկացած է կարճամետրաժ ֆիլմերից, ներառում է “Ապրիլը”` մեծ ընդունելություն ստացած մի ֆիլմ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, “Մեկնեմ, ես պետք է մեկնեմ”՚ անդադար անհրաժեշտություն փնտրել ճշմարտությունը այնպիսի վայրերում, որոնք մերը չեն, “Դեպի տուն պետք է գնամ”` ֆիլմ տուն վերադառնալու անհրաժեշտության մասին (կամ դեպի ինքդ քեզ)` միակ տեղը, ուր գտնվում է ճշմարտությունը: Սրանց հետևեցին “Ձայն բառբառոյ”, “Տեր ողորմեան” և “Լռության սիմֆոնիան”: Վերջինս դարձավ առաջին կինոնկարը, որը ներկայացվեց Հայաստանի ակադեմիական մրցանակի` որպես լավագույն արտասահմանյան ֆիլմ: “Քրմուհին”` նրա վերջին աշխատանքն է, որի համաշխարհային պրեմիերան կայացավ Գրաումանի չինական թատրոնում: Չալդրանյանը հայտնի է յուրահատուկ հակվածությամբ` իր ֆիլմերում կատարել մեկից ավելի դերեր. նա սովորաբար և գրող է, և նկարիչ, և հագուստի ձևավորող, ինչպես նաև դերասան և պրոդյուսեր: Ներկայումս, ավարտելով “Քրմուհին”, նա մի քանի նախագծեր ունի, որոնցից մեկը մեծ արժեք ունի իր համար` ֆիլմ Հայոց ցեղասպանության մասին, քանի որ 2015թ. հիշվելու է Եղեռնի 100-ամյակը: Դեպի իր արմատները և նախնիները, իր երկիրը և ժողովուրդը պարտքի զգացումով լցված` Չալդրանյանը շարունակում է ստեղծել արվեստ, որը մարտահրավեր է նետում մշակույթի սահմաններին և ուղղորդում մեզ հուսալ, սիրել և բարություն անել ուրիշներին:

ՆԱԻՐԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1961-ին Երեւանում: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղանկարչական ուսումնարանը, եւ 1980 թվականից աշխատել է "Հայֆիլմ" ստուդիայում որպես մուլտիպլիկացիոն ֆիլմերի նկարիչ, այնուհետեւ` ռեժիսոր: Ձեւավորել է նաեւ մի շարք ներկայացումներ տարբեր թատրոններում: 2000 թվականից աշխատում է հեռուստատեսությունում: 2005-ին արշանացել է "Ոսկե Ծիրան" կինոփառատոնի մրցանակին "Ճանապարհ" ֆիլմի համար:

ՀՐԱՆՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1950 թ. մայիսի 30-ին Երևանում: 1970 թ. ընդունվել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը (Լաերտ Վաղարշյանի արվեստանոց): 1974 թ., ավարտելով ինստիտուտը, մեկնել է Իջևան քաղաք, ուր 1974 թ. մինչև 1979 թ. բեմադրել է 14 ներկայացում: 1979-88-ին աշխատել է "Հայկֆիլմ" ստուդիայում` նախ ռեժիսորի ասիստենտ, ապա երկրորդ ռեժիսոր: 1982 թ. մեկնել է Մոսկվա ստաժավորման ` ռեժիսոր Իլյա Ֆրեզի մոտ: 1988 թ-ից. աշխատում է "Հայկ" կինոստուդիայում: Նկարահանել է 30-ից ավել դոկումնետալ ֆիլմ. "Հայաստանը պաշարման մեջ՚, "Մոնթե" , "Առանց մեկնաբանությունների՚, "Հայրենիքս Հայաստան՚, "Մոռացված կղզիների բնակիչները" և այլն: Հեղինակ է մի շարք հեռուստահաղորդումների: 2006 թ. "Ոսկե Ծիրան" միջազ գային կինոփառատոնի "Հայկական համայնապատկեր" անվանակար գում "Մոռացված կղզիների բնակիչները" ֆիլմը արժանացել է գլխավոր մրցանակի: Նույն թվականին Անապա քաղաքի "Կինոշոկ" Միջազ գային կինոփառատոնում "Ֆիլմեր առանց ժապավենի" անվանակար գում այդ ֆիլմը ստացել է 1-ին մրցանակ: 2006 թ. Ռումինիայի ECO-ETNO-FOLK FILM կինոփառատոնում "Հայրենիքս Հայաստան" ֆիլմաշարի "Սյունիք" ֆիլմը արժանացել է 1-ին կար գի դիպլոմի: Այժմ "Հայկ" կինոստուդիայում իրականացվում է "Հավերժական թռիչք. Հրանտ Դինք" ֆիլմը:

ԱՐՄԱՆ ԵՐԻՑՅԱՆ

Հայաստան

Ծնվել է 1975թ. հունիսի 22 Երեւանում: 2001թ. ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի գեղարվեստական ֆիլմերի ռեժիսուրայի բաժինը (Դ. Կեսայանցի արվեստանոցը): Համա գործակցել է որպես հեղինակ-ռեժիսոր “Ինտերնյուս”-ի հետ: 2P ստուդիայի հիմնադիրներից է (1997-ին): Մոտ 25 հեռուստաֆիլմերի եւ 60-ից ավելի սոցիալական հոլովակների հեղինակ է: Առաջին “The end” վավերա գրական ֆիլմը շահել է Սարատովի կինոփառատոնի երկրորդ մրցանակը եւ “Ես եմ” փառատոնում արժանացել լավա գույն ռեժիսուրայի համար մրցանակին: “Բաց երկնքի տակ” ֆիլմը մասնակցել է բազմաթիվ փառատոների եվ շահել մոտ 18 մրցանակ, այդ թվում` Գլխավոր մրցանակներ` “Ոսկե Ծիրան”, “Ես եմ”, “Լավր” (Մոսկվա) փառատոներում, Եկատերինբուր գում արժանացել լավա գույն օպերատորական աշխատանքի համար մրցանակին, Սավա Կուլիշի մրցանակին Վիբոր գի փառատոնում: Վերջին աշխատանքներն են` վավերա գրական “Ողջույն, Ֆելլինի” եւ հեռուստատեսային “Արամ Խաչատրյան. ավելին քան սեր”: Վարպետության դասեր է անցկացրել ՎԳԻԿ-ում, Մոսկվայի“ Ինտերնյուս” կազմակերպությունում եւ Մոսկվայի Պետական Համալսարանում (ՄԳՈւ):

ՋԵՔ ՊՈՂՈՍՅԱՆ

Արգենտինա

Ծնվել է Մոնտեվիդեոյում (Ուրուգվայ): Ավարտել է "Սա գրադա Ֆամիլիան" և ACUEU-ում` մասնա գիտացել ան գլերենի մեջ: Սոցիալական աշխատող է եղել Բարեկեցության նախարարությունում:1978-ից բնակվում է Բուենոս Այրեսում: Որպես դերասան ձևավորվել է անկախ թատրոնում` Ռոբերտո Դուրանի, Ա գուստին Ալեսսոյի և Կառլոս Ֆեռնանդեսի նման ուսուցիչների ղեկավարությամբ: Հանդես է եկել Չեխովի, Շեքսպիրի, Օդեթսի, Լորկայի, Բորխեսի և այլոց գործերում: Նվիրվել է արվեստի ու մշակույթի ուսումնասիրությանը և մասնակցել տարբեր դասընթացների ու սեմինարների ամբողջ աշխարհում: Մշտապես դասախոսում է և գրում զանազան լրավամիջոցների, այդ թվում` Բուենոս Այրեսի "Դիարիո Արմենիա՚-ի համար: Այժմ աշխատում է շուտով հրապարակվելիք երկու թեմայի վրա` "Հայկական կինոյի պատմություն" և "Դանիացիների ներկայությունը Հայոց ցեղասպանության մեջ":