Կլեր Սիմոնը կինո է եկել մոնտաժի միջոցով։ Նրա «Զվարճանքներ» և «Ամեն գնով» ֆիլմերը, որոնք ցուցադրվել են կինոթատրոններում, դարձել են ֆրանսիական վավերագրական կինոյի հեղափոխության մի մասը։ Այդ ժամանակից ի վեր նա հերթագայել է վավերագրական ու խաղարկային կինոն: Կլեր Սիմոնը կերպարներին նկարահանում է որպես հերոսների՝ «Զվարճանքներ»-ի մանուկներին, «Ամեն գնով»-ի լարված շեֆին, «Այլապես այո»-ի երեխաներ առևանգողին, «Այրվում է» ֆիլմի հրդեհող աղջկան, կանանց սիրահարված Միմիին, ընտանիքի պլանավորման խորհրդատու Նատալի Բային, Ռեդա Քաթեբի հանդեպ կրքով բռնված Նիկոլ Գարսիային «Հյուսիսային կայարան»-ում, Ստեֆանիին, որն իր հմայքներն է վաճառում անտառներում, երիտասարդներին, որոնք գրոհում են ամրության վերածված Femis կինոդպրոցը, Հյուգոյի նման դպրոցականներին, որոնք լալիս են իրենց ընտանիքների լռության պատճառով, նպարավաճառի որդուն և ժամանակակից գյուղապետին, Մարգըրիտ Դյուրասի հարցաքննվող սիրեկան Յան Անդրեային… Եվ կնոջ մարմնի վիպերգը… Վավերագրական թե գեղարվեստական ֆիլմ լինի, հարցը մեկն է. ի՞նչ է պատմությունը: Կյա՞նք։ Միաժամանակ Կլեր Սիմոնը դասավանդել է Փարիզ 8 և Փարիզ 7 համալսարաններում, Varan-ի կինոարվեստանոցներում և ղեկավարել Femis-ի ռեժիսուրայի բաժինը։