ԺՅՈՒՐԻՆԵՐ
2024

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԺՅՈՒՐԻ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՓԵՅՆ

ԱՄՆ

Հույն ներգաղթյալների թոռ Ալեքսանդր Փեյնը մեծացել է ԱՄՆ-ի Նեբրասքա նահանգում։ Մինչև Կալիֆորնիայի համալսարանի կինոռեժիսուրայի բաժինն ավարտելը ուսանել է Սթենֆորդի համալսարանում։ Հեղինակել է ութ լիամետրաժ ֆիլմ, որոնք առաջադրվել են ընդհանուր թվով 24 «Օսկար»-ի, այդ թվում` չորս անգամ «լավագույն կինոնկար» և երեք անգամ «լավագույն ռեժիսոր» անվանակարգերում։ Փեյնը երկու «Օսկար» է վաստակել լավագույն էկրանացման սցենարի համար, իսկ նրա վերջին ֆիլմը՝ «Մնացածները», «Օսկար»-ի է արժանացել «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում։ Այժմ Ալեքսանդր Փեյնն աշխատում է նոր ֆիլմի սցենարի վրա։

ՓԻԹԵՐ ՍՔԱՐԼԵԹ

ԱՄՆ

Հիմնել է Ակիրա Կուրոսավայի անվան մրցանակը, որը շնորհվում է ստղծագործական վաստակի համար: Հրավիրվել է գլխավորելու Ֆրանսիական ֆիլմադարանը՝ Եվրոպայի ամենահին ու ճանաչված կինոարխիվը: 2003-ին մեկնել է ԱՄՆ՝ Նյու Յորքի Թրայբեքա ԿՓ-ի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելու: Հետագայում տեղափոխվել է ԱՄԷ՝ դառնալով Աբու Դաբիի ՄԿՓ-ի գործադիր տնօրենը: Իր նպաստն է բերել նորարարական կինոյի զարգացման և հետարտադրական SANAD հիմնադրամի ստեղծմանը: Ժյուրիի անդամ է եղել բազմաթիվ կինոփառատոներում (Ալմաթիի, Կահիրեի, Դուբայի, Ժնևի Մարդու իրավունքների, Կարլովի Վարիի, Լոս Անջելեսի և այլն): Փարաջանով-Վարդանով ինստիտուտի (Բևըրլի Հիլզ, Քալիֆորնիա) խորհրդի անդամ է։

ԳՐԻԳՈՐ ՊԸԼՏՅԱՆ

Ֆրանսիա

Գրիգոր Պըլտյանը լայնորեն ճանաչված է իբրև ժամանակակից արևմտահայ գրականության ամենակարևոր գրական գործիչներից և արևմտահայերենով գրող ամենանորարար ստեղծագործողներից մեկը։ Բեղուն տաղանդով վիպագիր, ակնարկագիր և գրաքննադատ Պըլտյանը հեղինակել է ավելի քան 30 հատոր աշխատանք, որոնք լույս են տեսել Մերձավոր Արևելքում, Եվրոպայում, Հայաստանում և Միացյալ Նահանգներում։ Ծնված լինելով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում՝` արդեն երկար տարիներ նա ապրում է Փարիզում և դասախոսություններ կարդում Եվրոպայում ու ԱՄՆ-ում։

ԱԼԵՔՍԱՆԴՐԻԱ ԲՈՄԲԱՔ

ԱՄՆ

Մրցանակակիր ռեժիսոր, օպերատոր և մոնտաժող: Հայտնի է իր ազդեցիկ վավերագրական ֆիլմերով, որոնց առանցքում մարդկանց պատմություններն են՝ կարեկցանքով ու խորությամբ լի։ Նրա վերջին աշխատանքը՝ «Ի վերջո սա ուղղակի կյանք է» ֆիլմը, 2023-ին Սանդենս ԿՓ-ի բացման կինոնկարն էր՝ մի մտերմիկ զրույց «Indigo Girls» ամերիկյան սիրված ֆոլք-ռոք խմբի հետ։ Բոմբաքի առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը՝ «Կադր առ կադր»-ն է (2015): Աֆղան ֆոտոլրագրողների մասին պատմող այս աշխատանքը, որի պրեմիերան կայացել է Օսթինի «Հարավ հարավ-արևմուտքով» (SXSW) ԿՓ-ում, մրցանակների է արժանացել ավելի քան 25 կինոփառատոնում։ Եզդի ակտիվիստ Նադյա Մուրադին ներկայացնող «Նրա ուսերին» վավերագրական ֆիլմի պրեմիերան կայացել է 2018-ին Սանդենս ԿՓ-ում, որտեղ Բոմբաքը մրցանակի է արժանացել ամերիկյան վավերագրության ռեժիսուրայի համար։ Ֆիլմը երկու անվանակարգով առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակին և ընդգրկվել Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխության կարճ ցանկում։ Ռեժիսորը Էմիլի Մկրտչյանի «Լինում է, չի լինում» ֆիլմում (2024) Բոմբաքը հանդես է եկել նաև որպես գործադիր պրոդյուսեր և մոնտաժող։ Ֆիլմը չորս արցախցի կանանց մասին է, որոնք փորձում են հաղթահարել նախորդ պատերազմի հետևանքները՝ ապրելով նոր պատերազմի սպառնալիքի տակ։ Այժմ Ալեքսանդրիա Բոմբաքն իր հաջորդ լիամետրաժ վավերագրական ֆիլմը նախապատրաստելուց զատ, աշխատում է որպես սյուժեի հարցերով խորհրդական, մոնտաժող և Սանտա Ֆեում ռեժիսորների կեցարան է կառուցում։

ԽԱՅՄԵ ՆՈԳԵՐԱ

Իսպանիա

Խայմե Մարտին Նոգերան իսպանացի մշակութային մենեջեր է, ով 1988-2011թթ․ ղեկավարել է Բենալմադենայի կարճամետրաժ ֆիլմերի և ալտերնատիվ կինոյի միջազգային փառատոնը և հիմնադրել Մարբելայի կինոփառատոնը։

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ

ԹԱՐՍԵՄ ՍԻՆԳՀ

ԱՄՆ

Թարսեմ Սինգհ Դհանդուարը ծնվել է Հնդկաստանի Ջալանդհար քաղաքում և ուսանել Փասադենայի արվեստի կենտրոնի Դիզայնի քոլեջում։ Նա երաժշտական հոլովակներ է նկարել այնպիսի արտիստների համար, ինչպիսիք են` En Vogue-ը, R.E.M.-ը, Սուզան Վեգան, Լու Ռիդը և Լեդի Գագան։ Նրա ռեժիսորական աշխատանքների թվում են «Վանդակ» (2000), փառատոներում ներկայացված «Անկում» (2006) և «Հայելի, հայելի» (2012) ֆիլմերը։ «Սիրելի Ջասին»-ն Թարսեմ Սինգհի վերջին աշխատանքն է։

ՖՐԱՆՍԻՍԿՈ ՊԵՐԵՍ ԼԱԳՈՒՆԱ

Արգենտինա

Ծրագրերի համակարգող է Կինոյի և լսատեսողական արվեստների ազգային ինստիտուտի (INCAA) կողմից կազմակերպվող՝ Մար դել Պլտայի ՄԿՓ-ում և ծրագրերի գծով խոհրդական՝ Արգենտինայի Բարձունքների կինոյի (Festival Internacional de Cine de las Alturas) ՄԿՓ-ում։ 2005-2015 թթ․ պատվիրակ է եղել Վարշավաայի ԿՓ-ում։ Պատկեր և ձայն է ուսաանել Բուենոս Այրեսի համալսարանում և ռեժիսորի դիպլոմ ստացել Կինոնկարահանման և փորձարարության ազգային դպրոցից (ENERC), որտեղ նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր՝ «Մոտեցումը», «Վերջին հարկը», «Ստվերը», «Խորխինյոն» և «Ճամփորդական գիրքը», որը մրցանակի է արժանացել Արվեստների ազգային հիմնադրամի (FNA) Ալբերտո Ֆիշերմանի անվան մրցույթում։ Որպես կատակերգու մենախոսություններ է ներկայացնում Բուենոս Այրեսում։

ԱՆԱՀԻՏ ԱԲԱԴ

Իրան

Իրանահայ կինոռեժիսոր Անահիտ Աբադը ծնվել է 1962 թ․ Թեհրանում: Նախնական ու միջնակարգ կրթությունը ստացել է Թեհրանում: Նա համալսարանական կրթությունն ստացել է Հայոց լեզվի և գրականության ճյուղում: Անահիտ Աբադը անցել է կինոարտադրության դասընթաց կինոարտադրության Իսլամական կենտրոնում, որից հետո իր կինեմատոգրաֆիկ կարիերան սկսել է Ալի Ռեզա Դավուդնեժադի նկարած «Զինաթափում» ֆիլմում որպես ծրագրավորող ու ռեժիսորի օգնական: Անահիտ Աբադը կինոարտադրության ոլորտում իր գործունեությունը շարունակել է նախ որպես ռեժիսորի օգնական և ծրագրավորող իր համագործակցությունն ունենալով իրանական տարբեր ֆիլմերում և ապա նկարել է իր ֆիլմը: Անահիտ Աբադը 1994 թվականին որպես ռեժիսորի օգնական, թարգմանիչ և ծրագրավորող համագործակցել է Ալի Ռեզա Դավուդնեժադի «Զինաթափում» ֆիլմի նկարահանման գործում: Անահիտ Աբադը 1995 թվականին որպես ռեժիսորի օգնական համագործակցում է Աբոլֆազլ Խալիլիի «Մի իրական պատմություն» ֆիլմի նկարահանման գործում:1995 թվականին որպես ռեժիսորի օգնական համագործակցել է Ալի Ռեզա Դավուդնեժադի «Աշեղանե» (թարգմանաբար նշանակում է սիրո շարժառիթով) ֆիլմում: 1996 թվականին որպես ռեժիսորի օգնական համագործակցում է Ահմեդ Ռեզա Դարվիշի հետ «Արեգակի հայրենիք» (Սարզամինե Խորշիդ) ֆիլմի նկարահանման գործում: 1998 թ․ որպես ռեժիսորի օգնական Անահիտ Աբադը համահործացել է իրանցի ռեժիսոր Ալի Ռեզա Դավուդնեժադի հետ «Քաղցր տառապանքներ» ֆիլմի նկարահանման գործում: 1999 թվականին որպես ծրագրավորման տնօրեն և ռեժիսորի օգնական համագործակցել է Ահմեդ Ռեզա Դարվիշի հետ «Հոկտեմբեր ամսի ծնվածները» (Մոթովալեդինե մահե մեհր) ֆիլմում: 2000 թ․ համագործակցել է Հոմայուն Ասադյանի հետ «Խաղի ավարտը» ֆիլմի նկարահանման գործում: Նույն թվականին համագործակցել է Ալի Ռեզա Դավուդնեժադի հետ «Վատ երեխաներ» ֆիլմի նկարահանման գործում: 2008 թ․ որպես ռեժիսորի առաջին օգնական համագործակցել է Վարուժ Քյարիմ Մասիհի հետ «Կասկած» ֆիլմի նկարահանման գործում: 2010 թ․ որպես արտադրության տնօրեն համագործակցել է ռեժիսոր Քյամալ Թաբրիզիի հետ «Հանդարտ պողոտաներ» ֆիլմի նկարահանման գործում:
ԿՈՐԻԶ

ԱՏՈՄ ԷԳՈՅԱՆ

Կանադա

Ատոմ Էգոյանը առանձնահատուկ տեղ է գրավում կանադական կինոյում որպես հեղինակային կինեմատոգրաֆի ներկայացուցիչ: Վիկտորիայում (Արևմտյան Կանադա) հասակ առած Էգոյանը 18 տարեկանում տեղափոխվել է Թորոնթո` տեղի համալսարանում միջազգային կապերի ոլորտում մասնագիտանալու: Ուսման տարիներին երկու վճռորոշ հանդիպումներ միահյուսվելով ձևավորել են նրա կյանքի գործը` էթնիկ ժառանգության յուրացումն ու կինոն: Հայաստանի պատմության և քաղաքականության իր իմացությունը խորացնելուն զուգընթաց Էգոյանը Hart House Film Board-ում նկարահանել է մի շարք կարճամետրաժ ֆիլմեր: Նրա աշխատանքները հետևողականորեն լուսաբանում են դիտարկման ակտը թե՛ կառուցվածքային, թե՛ թեմատիկ տեսանկյուններից` լիովին օգտագործելով բոլոր հնարավոր իմաստները` իմացությունից մինչև վուայերիզմ, ըմբռնում և ներթափանցում: Դրա հետ մեկտեղ կանադական կինոյում հաճախ շոշափվող ինքնության և դրա փոփոխականության, պատկերի ու տեխնոլոգիայի, հաղորդակցության և դրա պակասի թեմաները նրա գործերում հավակնում են գրավել հավասարաչափ էկրանային ժամանակ: Էգոյանի հիմնական զգացողությունները երևան են գալիս «Հարազատներ» ֆիլմում և շարունակվում «Ընտանեկան դիտում», «Խոսուն դերեր», «Ապահովագրական գործակալը» կինոնկարներում: 1990-ականների կեսի ֆիլմերը հրամցնում են ժամակակից մտահոգություննների ավելի խոր հետազոտություն. «Օրացույցը» մաքառում է Կանադային և Հայաստանին պատկանելու, կանադացու և հայի ինքնության միջև: «Էկզոտիկան», որ թերևս տեղին անվանում է Էգոյանի ամբողջ ստեղծագործության համար, նախնական ցավը (Հայոց ցեղասպանությունը) տեղափոխում է տանջալի հոգևոր տիրույթի ավելի ինտիմ տարածք: «Լուսավոր գալիքը» և «Ֆելիսիայի ուղևորությունը»՝ համապատասխանաբար Ռասել Բարքսի և Ուիլյամ Թրևորի վեպերի էկրանացումները, հեշտությամբ շաղկապվում են Էգոյանի նախասիրություններին, քանի որ երկու պատմությունների ներփակ աշխարհներն էլ արծարծում են կորստի և բռնության թեմաները: «Արարատ»-ում Էգոյանն ընդլայնում է իր ներկապնակի արդեն տիպական ինտիմությունը` նկարահանելով 1915-ի Հայոց ցեղասպանության դեմ մարտնչող ֆիլմ: Էգոյանը հինգ խոշոր մրցանակի է արժանացել Կաննի ՄԿՓ-ում (ներառյալ Մեծ մրցանակը), երկու անվանակարգով առաջադրվել Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար»-ին և արժանացել այլ պարգևների: Նրա ֆիլմերին շնորհվել է Կանադական կինոյի և հեռուստատեսության ակադեմիայի ավելի քան 25 «Ջինի» մրցանակ, ընդ որում՝ երեքը լավագույն կինոնկարի համար:

ԱՀՄԵԴ ՇԱՈՒԿԻ

Եգիպտոս

Կինոքննադատ, ծրագրերի համակարգող, FIPRESCI-ի՝ Կինոքննադատների և կինոլրագրողների միջազգային դաշնության ընտրված նախագահ։ Ամենշաբաթյա հոդվածներ է հրապարակում կինոյի և ժամանցիկ ոլորտի մասին: Եգիպտական կինոյին նվիրված ութ գրեքի հեղինակ է։ VIU հեռարձակման հարթակի զարգացման ղեկավարն է Միջին Արևելքում և Եգիպտոսի կինոքննադատների ընկերակցության՝ EFCA-ի նախագահը։ Էլ Գունայի ԿՓ-ի CineGouna SpringBoard ոլորտային ծրագրի ղեկավարն է։ Եղել է շատ կինոփառատոների գեղարվեստական ղեկավարը/ծրագրերի համակարգողը (Կահիրե, Մալմյո, Ասուան, Տրիպոլի, Մումբայ և այլն)։ Անդամակցել է տարբեր կինոփառատոների ժյուրիին (Լոկառնո, Շանհայ, Եվրասիա, Տրանսիլվանիա, Մակաո, Լյուքսեմբուրգ, Օրան և Թայպեյ)։ 2022-ինԿաննի ՄԿՓ-ում գլխավորել էFIPRESCI-ի ժյուրին:

ԱՆՏՈՆ ԴՈԼԻՆ

Ռուսաստան

Անտոն Դոլինը ծնվել է Մոսկվայում 1976 թ․։ Նա դեռ պատանեկության տարիներից մեծ կիրք է ունեցել կինոյի հանդեպ, իսկ բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի պետական համալսարանի բանասիրության և լրագրության ֆակուլտետում։
Դոլինն իր կարիերան սկսել է ուշ 1990-ականներին, համագործակցելով տարբեր ռուսական պարբերականների հետ։ Իր հեռատեսական վերլուծությունների շնորհիվնա շատ արագ ճանաչում է ձեռք բերել, դառնալով ազդեցիկ կերպար ռուսական մեդիա ոլորտում։
Դոլինը հայտնի է կինոյի և մշակութի ոլորտի խորքային վերլուծություններով։ Նա վերլուծական հոդվածներ է գրել բազմաթիվ ռուսական հայտնի օրաթերթերի և ամսագրերի համար, որոնցից են “Աֆիշա”, “Իսկուստվո Կինո” և “Մոսկովսկիյե նովոստի” պարբերականները։ Նաև պարբերաբար հյուրընկալել է ռադիո և հեռուստահաղորդումների։ Ֆիլմերի մասին մի քանի գիրք է գրել, այդ թվում “Լարս վոն Տիեր․ Ստուգողական աշխատանքներ”, “Ռոման Պոլանսկի․ էմիգրանտից մինչև իմիգրանտ”, “Կուբրիկ”։
Դոլինը բազմաթիվ մրցանակներ է ստացել, այդ թվում “Կինոքննադատների գիլդիայի և կինոգետների մրցանակը, “Նիկա” մրցանակը որպես լավագույն կինոքննադատ։
Վերջերս Դոլինն ընդլայնել է իր ազդեցությունը թվային մեդիայի միջոցով՝ ներառելով փոդքասթեր և առցանց հրապարակումներ, պահպանելով իր կարգավիճակը որպես ազդեցիկ ձայն ժամանակակից կինոյի մասին քննարկումներում։
FIPRESCI ԺՅՈՒՐԻ

ՊԱՈՒԼՈՒ ՊՈՐՏՈՒԳԱԼ

Պորտուգալիա

Լիսաբոնի նոր համալսարանի Սոցիալական և հումանիտար գիտությունների ֆակուլտետի Արվեստաբանության ամբիոնի ասպիրանտ է, աշխատում է «Կինոֆիլիան թվայնացման դարում» թեմայի վրա։ Ավելի քան երեսուն տարվա կինոլրագրող է, մասնակցել է տասնյակ միջազգային փառատոների, մեծ մասամբ՝ որպես FIPRESCI-ի ժյուրիի անդամ (Կանն, Բեռլին, Վենետիկ, Սան Սեբաստիան, Թուլուզ, Լիոն, Ռիո դե Ժանեյրո, Մայամի, Զանզիբար, ինչպես նաև 2014-ին՝ Երևան)։

ԲԱՐԲԱՐԱ ԳԱՍԵՐ

Ավստրիա

Ավստրիայի կինոքննադատների գիլդիայի (AFCG) փոխնախագահն է, «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության քվեարկող և FIPRESCI-ի անդամ։ Միակ ավստրիացի լրագրողն է, որը Լոս Անջելեսի մամուլի ակումբի, իսկ հետագայում Հոլլիվուդում հավատարմագրված Օտարերկրյա մամուլի ընկերակցության խորհրդի անդամ է եղել երկու ժամկետով։ Անդամակցել է Կաննի, Թրոմսյոյի, Մեստիայի, Մյունխենի, Վիեննայի, Պալիչի, Միշկոլցի և բազմաթիվ այլ միջազգային կինոփառատոների ժյուրիին, մասնակցել պանելային քննարկումների և վարպետության դասերի։ Մի շարք պարգևներ է ստացել, ներառյալ Ազգային արվեստի և ժամանցային լրագրության մրցանակն ու Հյուսիսային Կալիֆորնիայի լրագրության մրցանակը։ Արժանացել է նաև Ջեքի Քուգանի անվան մրցանակին և նշանակվել Ավստրիայի Շտիրիա նահանգի Բարի կամքի դեսպան։ Մագիստրոսի աստիճան է ստացել Վիեննայի համալսարանում, և նրան հաճախ են հրավիրում դասախոսելու FH Joanneum համալսարանում։

ՐԱՖՖԻ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Հայաստան

Կինոքննադատ: Ծնվել է 1988-ին Ոսկեվազ գյուղում։ Կինոգիտություն է ուսանել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ 2012-18-ին աշխատել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնում որպես հայկական կինոծրագրերի համադրող։ 2018-19 թթ. եղել է ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականը։ 2017-ից Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կինոծրագրերի համադրողն է և «Բանավոր պատմության» հատուկ աշխատարանի դասընթացավարը։ Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակված «Չտեսնված կինո» հաղորդաշարի հեղինակը և վարողն է եղել։ 2020-ին նկարահանել է իր դեբյուտային կարճամետրաժ ֆիլմը։ 2022-ից կինոյին և արվեստին առնչվող տարբեր հաղորդաշարերի հեղինակ է Բուն TV մշակութային հեռուստաընկերությունում։